Գլխավոր Մեդիալուսաբանում

Գրքում տեղ գտած պատմություններն ամբողջությամբ իրակ

Գրքում տեղ գտած պատմություններն ամբողջությամբ իրական են ու այդ մարդիկ հենց հիմա ապրում են իմ ու քո կողքին․ Գոռ Կարապետյան

newmag-y-n

Այս տարի WinterFest-ի շրջանակներում հանրությանը ներկայացվեց Գոռ Կարապետյանի 2-րդ գիրքը` «Proակտիվ առաջնորդը»- ը։ Ինչպես հեղինակն է նշում․ «Այս գիրքը մի սիրելի պարտականություն էր գտնելու լավագույնը մեր մեջ ու մեր երկրում։ Շարունակ հանդիպումներ ունենալով տա

Գիրքն ունի յուրօրինակ արշավ։ Արդեն քանիցս հեղինակը ունեցել է հեռուսահաղորդաշարերի հրավերներ, որտեղ հանրությանը ներկայացրել է գրքի արժեքի և առանցքային գաղափարների մասին։ Գիրքը նաև շրջում Հայաստանի տարբեր քաղաքներում և մարզերում։ Գարնանը գիրքն արդեն ներկայացվել է Վանաձոր քաղաքում, այժմ հերթն է մեր մշակութային մայրաքաղաք Գյումրիի։ 

Հունիսի 8-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն և Գոռ Կարապետյանը լսարանին կներկայացնեն գիրքն ու այն կարևոր ուղերձները, որ հեղինակը ներառել է «Proակտիվ առաջնորդում»։ Ելույթ կունենա «Արմինեի գրադարանի» հիմնադիր Արտակ Գևորգյանը, ապա տեղի կունենա հարց-պատասխան, վերջում գրքի մակագրություն և գինու հյուրասիրություն:

Բաց մի թողեք վայելելու այս միջոցառումը և տեղեկանալու գրքի հետաքրքրական պատմությանը և բովոնդակությանը։ Հեղինակը, հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա, մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ 

Եվ այսպես հանդիպում ենք հունիսի 8-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Մուտքն ազատ է, Գոռ Կարապետյանի գրքերը կվաճառվեն զեղչով:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Տարածել