Գլխավոր Մեդիալուսաբանում

Ինչպես բրենդավորել սեփական «Ես»-ից մինչեւ երկիրը

Ինչպես բրենդավորել սեփական «Ես»-ից մինչեւ երկիրը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

newmag-y-n

Սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանը, որ 2023թ․-ից ԱՄՆ Նեւադայի համալսարանում հետազոտող գիտնական է, դասավանդում է նույն համալսարանում եւ իրականացնում իր դոկտորականը (PhD) Կրթության ֆակուլտետի «Մարդու զարգացում և ընտանիքի տ

Սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանը, որ 2023թ․-ից ԱՄՆ Նեւադայի համալսարանում հետազոտող գիտնական է, դասավանդում է նույն համալսարանում եւ իրականացնում իր դոկտորականը (PhD) Կրթության ֆակուլտետի «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» ծրագրի շրջանակներում, հրատարակել է իր երրորդ՝ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը: Հրատարակիչը Newmag-ն է, որն էլ ներկայացրեց Լիլիթ Շաքարյանի երկար սպասված գիրքը։

«Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, նախ պետք է կարողանալ պատասխանել պարզ հարցին, թե ինչ է բրենդը, հետո միայն խանութներում փնտրել բրենդներ կամ համակերպվել այն մտքի հետ, որ բրենդային ապրանք ենք ձեռք բերել շատ ցածր գնով: Ի թիվս այլնի, Գնել Նալբանդյանն անդրադարձավ գրքի այն հատվածին, որտեղ խոսվում է երկրների բրենդավորման մասին. «Ինչպես բրենդավորել երկիրը, որպեսզի այն լինի եւ միջազգայնորեն ճանաչելի, եւ դրական հատկանիշներով ներկայացվի, եւ զբոսաշրջիկների համար լինի ընկալելի եւ տեղացիների համար՝ հարմարավետ եւ բարեկեցիկ»: Նա նաեւ հիշեց, որ տարիներ առաջ Մյունխենում երիտասարդների մի խումբ էր մոտեցել եւ ծխախոտ խնդրել իրենից, եւ երբ հարցրել էին, թե որ երկրից է, պատասխանել էր՝ Արմենիա: Օտարերկրացիները հասկացել էին, որ Հայաստանի մասին է խոսքը եւ սուլել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից: Անձի բրենդավորման մասին խոսելիս Գնել Նալբանդյանը նշեց, որ որպես անձի բրենդավորման բացառիկ օրինակ՝ Լիլիթ Շաքարյանի կողմից ընտրվել է ֆրանսահայ երգահան, Հայաստանի Ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի բրենդը. «Գիրքը կարդալով կտեսնեք, որ անձը նույնպես կարող է բրենդավորվել եւ իրենով ներկայացնել մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ երկիր եւ մի ամբողջ քաղաքակրթություն»։


 

Տարածել