Գլխավոր Մեդիալուսաբանում

Կայացել է Սուրեն Բաղդասարյանի «Արարատ 73»․ հայկակա

Կայացել է Սուրեն Բաղդասարյանի «Արարատ 73»․ հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը

newmag-y-n

Արարատ-73 լեգենդար թիմի 50-ամյակի առթիվ Newmag-ը հրատարակել է Սուրեն Բաղդասարյանի հուշագրությունը։

Արարատ-73 լեգենդար թիմի 50-ամյակի առթիվ Newmag-ը հրատարակել է Սուրեն Բաղդասարյանի հուշագրությունը։ Անվանի մեկնաբանն իր հուշերն ու պատմությունները շարադրել է «Արարատ 73. հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքում, որտեղ մանրամասն ներկայացված է դեպի հաղթանակ տանող ճանապարհը։

Հենց պատմական հաղթանակի օրն էլ՝ հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ Երեկոյին ներկա էին գրքի հեղինակներն ու այն հերոսները, որոնց կերտած հաղթանակը կես դար անց էլ անկրկնելի է։ Հուշագրությունը հրատարակվել է Արթուր Սողոմոնյանի, Արման Սահակյանի, «Ֆուտբոլ+» թերթի և «to.sport» ռադիոյի աջակցությամբ։

Գրքի վաճառքից գոյացած շահույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանվածներին։

Տարածել