Յուրի Ջորկաեֆ Ֆրանսիական ֆուտբոլի օձը. Newmag-ը ներկայացրեց ամռանը խոստացած գիրքը

January 29, 2020 ArmSport

Հայալեզու ընթերցասեր հանրությանն երեկ ներկայացվեց ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կենսագրական գիրքը՝ «Յուրի Ջորկաեֆ Ֆրանսիական ֆուտբոլի օձը»։ Newmag-ը TotoGaming-ի աջակցությամբ այդկերպ սպորտին նվիրված թարգմանական գրքերի շարքը հասցրեց 6-ի, որից չորսը ֆուտբոլային աստղերին են նվիրված։

Եթե նախորդ երեք գործող ու այժմ էլ խաղացող աստղերի մասին գրքեր են, ապա այս անգամ գրքի հերոսը հայերիս քաջածանոթ Յուրի Ջորկաեֆն է:

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր կենսագրական գրքում բացահայտում է բազմաթիվ գաղտնիքներ, այդ թվում, թե ինչու էին իրեն անվանում Մոցարտ, որտեղ ու ինչ հանգամանքներում է ստացել Օձ մականունը, կամ ինչպես ստացվեց նրա կարիերան Գերմանիայում։

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ով կարևորեց Ջորկաեֆի գործունեությունը հատկապես հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացման գործում։

Armsports.am