Կանանց 10 սխալները, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց

April 27, 2018


  1. Միշտ ընկնում եք այն տղայի հետևից, որը ձեզ չի համապատասխանում 


Փոխհարաբերությունների պատմությունը միշտ կարևոր է: Ոչ մի արժանի տղա երբեք չի հարգի ձեզ, եթե փորձեք նրա հետ հարաբերություններ կառուցել՝ անընդհատ նրան հետևելով: Ավելին, դա կարող է բարոյական վնաս հասցնել: Դա ցույց է տալիս, որ չեք հարգում ինքներդ ձեզ և ռոմանտիկայի մեծ կարիք ունեք: Դադարեցրեք:

  1. Անկախ եք և չեք համաձայնվում ուրիշների հետ


Այո, միշտ լավ է լինել ուժեղ և անկախ: Իրականում, այսօր ուժեղ և անկախ կին լինելը գրավիչ է, հատկապես վստահելի տղամարդկանց համար: Բայց նաև պետք է իմանաք, թե ինչպես պետք է ներկայացնեք ինքներդ ձեզ: Եթե ամբողջովին անկախ եք և ձեր կյանքում ուրիշների կարիքը չունեք, ապա ոչ ոք չի ցանկանա կապվել ձեզ հետ:

  1. Միշտ վերցնում եք, բայց փոխադարձաբար չեք պատասխանում


Մի եղեք էգոիստ: Որքան էլ չցանկանաք, հարաբերությունները միշտ կառուցվում է փոխադարձ սկզբունքով: Եթե անընդհատ լինեք օբյեկտ, որն ընդունում է նվերներ, օգնություն, կամ մեկ այլ բան, բայց համարժեք պատասխան չի տալիս, զուգընկերոջ մոտ կարող է անհանգստություն առաջանալ: Պետք է վստահ լինեք, որ հարաբերություններում պահպանում եք բալանսը և հարմոնիան:

  1. Անխոցելի եք քննադատություններում


Ոչ ոք չի սիրում լինել անշփում քննադատության օբյեկտ մշտական հիմունքներով: Ոչ, պետք չէ անընդհատ լռել: Պարզապես պետք է կարողաք ճիշտ անել դա: Ոչ բոլոր թերություններն ուշադրության կարիք ունեն: Ձեզ մտերիմ մարդու զգացմունքների նկատմամբ ներողամիտ եղեք: Ճիշտ քննադատությունը կարող է օնգլե դառնալ ավելի լավը, բայց չափազանցնելով, կարող է ավելի վատ լինել:

  1. Հաճախ եք դրամատիզացնում


Տղամարդկանց մեծամասնություննը պարզապես ատում է դրամաները: Նրանք դրա համար տեղ չունեն: Այսպիսով, եթե կնոջ այդ տեսակն եք, որը կյանքում դրամա է նկարում, ապա խնդիր եք ոչ միայն ձեր տղամարդու կյանքում, այլև ինքներդ ձեզ համար:

  1. Ձեզ վստահելու ոչ մի հիմք չեք տալիս


Վստահությունը ցանկացած հարաբերություններում կարևոր է: Պետք է ի վիճակի լինեք նրան անհրաժեշտ հիմքեր տաք, որպեսզի նա վստահի ձեզ: Պետք է կարողանաք նրան ստիպել հավատալ, որ չեք դավաճանի իրեն և ամեն ինչ լավ կլինի:


Կարդացեք նաև.




  1. Իրավունքի և սեփականության կեղծ զգացում


Երբեք չեք կարող ղեկավարել մարդուն: Ստրկություն այլևս չկա, պետք է հասկանաք դա: Եթե մարդը հետաքրքված է ձեզանով և ցանկանում է շփվել ձեզ հետ, դեռ չի նշանակում, որ կարող եք կառավարել նրան: Դուք նրա ղեկավարը կամ թագուհին չեք:

  1. Ձեր հարաբերություններից դուրս կյանք չկա


Ձեր հարաբերություններով չի կարող ավարտվել ձեր կյանքը: Ոչ մի առողջ մտածելակերպ ունեցող տղամարդ չի ցանկանա լինել մի կնոջ հետ, որի երջանկությունն ամբողջությամբ կախված է իրենից: Պետք է արդյունավետ անհատական կյանք ունենաք ձեր հարաբերություններից դուրս:

  1. Ստում եք ձեր զգացմունքների և նպատակների մասին խոսելիս


Պետք է արդար լինեք տղամարդու հետ, երբ խոսքը ձեր զգացմունքների մասին է: Եթե սպասում եք, որ նա կկարդա ձեր մտքերը, ապա ամեն ինչ լավ ձևով չի կարգավորվում: Պարզապես բաց եղեք ձեր հարաբերություններում: Նա ըստ արժանվույն կգնահատի դա:

  1. Չեք խոսում ձեր կյանքի մասին


Այո, շատերի համար դժվար քայլ է, բայց պետք է նրան հնարավորություն տաք, որպեսզի նա ավելի շատ բան իմանա ձեր մասին: Եթե անընդհատ գաղտնիքներ պահեք, վաղ թե ուշ դա նրան կնյարդայնացնի:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։