Ինչի՞ մասին է ստում յուրաքանչյուր կին, երբ զրուցում է տղամարդու հետ

Ինչի՞ մասին է ստում յուրաքանչյուր կին, երբ զրուցում է տղամարդու հետ

Երբեմն կանայք ստում են, որպեսզի հաճոյանան տղամարդկանց

  1. Նա ստում է, որպեսզի տղամարդն իրեն լավ զգա

Տղամարդիկ սիրում են մտածել, որ կինը մի փոքր կախված է իրենից կամ իրենց կարիքն ունի: Ահա, թե ինչու որոշ կանայք հակված են չափազանցնել բարդ իրավիճակը, որպեսզի տղամարդուց օգնություն ստանան: Հիմնականում այդ իրավիճակներից միայնակ կարող է դուրս գալ կինը:

  1. Թաքցնում է ավելի քիչ գրավիչ փաստեր

Որոշ կանայք սիրում են թաքցնել այն փաստը, որ իրենք երիտասարդ տարիքում այդքան էլ գեղեցիկ չեն եղել: Գոյություն ունեն այդպիսի շատ կանայք, որոնց տղամարդիկ երբեք չեն տեսել նրանց մանկության նկարները:

  1. Խաբում են տղամարդկանց քանակի մասին, որոնց հետ հանդիպել են

Կանայք իրենց զուգընկերոջը չեն պատմում, թե նախկինում քանի տղամարդու հետ են շփվել: Այն փաստը, որ յուրաքանչյուր կին մտածում է,  որ եթե նա զուգընկերոջը պատմի նախկին հարաբերությունների մասին, ուրեմն հավանականություն կա, որ  տղամարդը կլքի իրեն:

  1. Ծախսած փողը

Երբ կինը առևտուր է անում, հավանականություն կա, որ զուգընկերոջը չի ասի ծախսած գումարի իրական չափը: Պատճառն այն է, որ երբեմն ծախսում ենք այնքան գումար, որ հետո ինքներս մեզ հարցնում ենք, թե ինչու ենք այդպես արել:


Կարդացեք նաև.


 

  1. Զրույց նախկինի հետ

Շատ կանայք ստում են նախկինի հետ զրույցի մանրամասները հայտնելիս: Պատկերացրեք, որ ձեզ զանգահարում է նախկինը և ձեր առջև նստած է ձեր զուգընկերը: Հաճախ կանայք կստեն, թե ով էր իրականում զանգել:

  1. Ստում է բազմաթիվ տղաների, որոնք երբևէ սիրել են իրեն

Կինն իսկապես սիրում է, երբ զուգընկերը մտածում է, որ նա եղել է նախկինում բազմաթիվ տղամարդկանց համար անհասանելի: Շատ կանայք սիրուն եմ մեծացնել տղաների թիվը, որոնք նախկինում հետաքրքրված են եղել նրանով: Նույնիսկ, եթե դա եղել է թեթև համակրանք, շատերը պատմում են իրենց  զուգընկերոջը, որ այդ տղան սիրահարված էր իրեն: Դա ստիպում է տղամարդուն մտածել, որ կինը շատ ցանկալի է և ինքը հաջողել է, որ այս պահին այդ կնոջ կողքին է:

  1. Արտաքին տեսքի մասին

Կան բազմաթիվ դեպքեր, երբ կանայք ճիշտը չեն ասում իրենց տղամարդու ֆիզիկական արտաքինի մասին: Ենթադրենք, որ ձեր տղամարդը կտրել է իր մազերը: Նա իրեն շատ վստահ է զգում և իսկապես գոհ է իր արտաքին տեսքից, բայց ոչ կինը…Այդ դեպքում բազմաթիվ կանայք ստում են, որովհետև չեն ցանկանում, որ տղամարդն աինքնավստահ զգա արտաքին տեսքի պատճառով: 

CLUBER

 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք