ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասեր

Տեղի ունեցավ Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը » գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության Բարի լույս  ծրագրի շրջանակում տեղի ունեցավ  Յուվալ Նոյ Հարարիի 2-րդ՝ « XXI դարի 21 դասերը» գրքի հեռուստաշնորհանդեսը: Ամռանը Newmag հրատարակչությունը ներկայացրել էր տասնամյակի ամենահայտնի գիտնականի առաջին աշխատությունը՝ «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», հիմա հերթը երկրորդինն է: «XXI դարի 21 դասերը» գրքով Հարարին առաջ է քաշում բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը, մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին

Հարարին իր այս գրքում մարդու առաքելությունը, ընտրության  ազատությունը և ամենակարևորը՝ փոփոխվող  աշխատանքային շուկայում լուսանցքում չհայտնվելու բանաձևերը 

Յուվալ Նոյ հարարիի «XXI դարի 21 դասերը» վաճառվել է ավելի քան 4 մլն օրինակ, թարգմանվել՝ 40 լեզուներով: Գիրքը գիտական ու պատմական, փիլիսոփայական ու մարդաբանական ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունք է: Հարարին իր այս գրքում մարդու առաքելությունը, ընտրության  ազատությունը և ամենակարևորը՝ փոփոխվող  աշխատանքային շուկայում լուսանցքում չհայտնվելու բանաձևերը: 

2018 թվականին գրված գրքում  հեղինակը խոսում է 21-րդ դարի գլխավոր մարտահրավերների՝  տեղեկատվական տեխնոլոգիաների ու համաճարակների մասին: Ըստ  գրքի հայերեն թարգմանության գիտական խմբագիր Սմբատ Հովհաննիսյանի, հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակներում, գիրքը ստանում է նոր արժեք. «Նա ասում էր ամբողջական իրավիճակը, որ միշտ նման համաճարակներ լինում են: Տեխնոլոգիաների վախը, սարսափը կա, բայց գործ ունեք տեղեկատվական, կեղծ լուրերի համաճարակի հետ»:

21 դաս կամ 21 էսսե՝ այսպես է հեղինակը պատասխանում  21-րդ դարի գլխավոր հարցերին: Հարարին մեկ զգուշացնում է,  մեկ վախեցնում, մեկ էլ՝ հուսադրում: Յուվալ Նոյ Հարարին ասում է՝  Հոմո Սապիենսը կեղծ լուրի, առասպելի  արդյունք է: Միայն մարդը կարող է հորինել մի բան ու կյանքը զոհաբերել այդ հորինվածքին: Հաջորդ սարսափ-հարցադրումը հիշում է գրքի թարգմանիչ  Լիաննա Զաքարյանը՝ ըստ Հարարիի, հաջորդ սերնդին սպառնում է յուրօրինակ գործազրկություն. « Երբ մեր երեխաները մեծանան, աշխատաքն կարող են չունենալ: Այդ հմտություները կարող են անեն ռոբոտներն ու ալգորիթմները»:

21 դաս կամ 21 էսսե՝ այսպես է հեղինակը պատասխանում  21-րդ դարի գլխավոր հարցերին: Հարարին մեկ զգուշացնում է,  մեկ վախեցնում, մեկ էլ՝ հուսադրում

Newmag-ը թարգմանել ու հրատարակել էր Հարարի նաև նախորդ գիրքը՝ «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»:  Այն բեսթսելլեր դարձավ նաև Հայաստանում, վաճառվեց  ռեկորդային տպաքանակով: Գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը նկատում է ՝ առաջին գրքում վերլուծություննները վերաբերում են նախնադարին, հերոսը նախամարդն էր, մինչդեռ այս նոր գրքում Հարարին խոսում է մեր՝ 21-րդ դարի մարդու մասին. «Այսօր ծնված երեխան 2050 թվականին կլինի 30 տարեկան: Գուցե հասնի 22-րդ դար: Ձեր երեխան այդ ցնցումների մեջ է հայտնվելու՝ թե ֆինանսական, թե քաղաքական: Այդ պատճառով նրան պետք է ոչ թե տեղեկություն տալ, այլ տեղեկությունը հասկանալու, վերլուծելու կարողություն»:

Հարցերը, որոնց պատասխանները փորձում է տալ Հարարին, վերջնական ու անժխտելի չեն: Պատմաբանը դրանք տալիս է՝ փորփրելով համաշխարհային գիտական միտքն ու ուսումնասիրությունները: Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը պարզաբանում է, թե ինչու է որոշվել թարգմանել հենց Հարարի. «Newmag-ն  առաջարկում է հայերեն կարդալ հենց այն գիտական միտքը, որ կա այսօր, անմիջապես հաղորդակցվել քաղաքակիրթ աշխարհի գիտական պրոդուկտի հետ»:

«21-րդ դարի 21 դասերը » պարբերականներից մեկը կոչել է զինվելու սթափեցնող դաս

21-րդ դարի 21 դասերի հրատարկմանը նպաստել է  Գալաքսի ընկերությունների խումբը: Խումբը գրքի հայերեն լույսընծայումը կարևորում է, որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն, որի համար կրթությունը, աշխատաշուկայի փոփոխությունները կարևոր մարտահրավերներ են: Ըստ Գալաքսի ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ  Էդգար Կարապետյանի, կանխատեսումներ կան, որ մոտալուտ տասնամյակներում մասնագիտությունների 70 տոկոսը պահանջարկ չի ունենա, սա նշանակում է, որ կրթական համակարգը նոր լուծումներ պետք է գտնի. «Որպես գործատու, պետք է պատրաստ լինենք ընկալել աշխատաշուկան, հիմա արդեն պետք է սկսենք փոխել կրթական համակարգն ու աշխատաշուկան: Համավարակը ցույց տվեց, որ մարտահրավերներին կրթական համակարգը պատրաստ չէ, օնլայն կրթությունը չկարողացավ փոխարինել ավանդական կրթությանը:  Այս տեսանկյունից գրքի հրատարակումը կարևոր է»:  

«21-րդ դարի 21 դասերը » պարբերականներից մեկը կոչել է զինվելու սթափեցնող դաս: Սա գիրք է, որը կոչ է անում վերանայել կրթական համակարգը ու տալիս է գլխավոր չորս ուղղությունները՝  զարգացնել քննադատական մտածողությունը, հաղորդակցումը, համագործակցումը և ստեղծարարությունը: Գիրքն արդեն վաճառքում է: Newmag-ը շուտով հայ ընթերցողին կներկայացնի Յուվալ նոյ հարարիի երրորդ մեծ գործը՝ մարդկության ապագային նվիրված  ֆուտուրիստական բեսթսելլերը՝ Home Deus-ը:

Տարածել

XXI դարի 21 դասերը
XXI դարի 21 դասերը

Յուվալ Նոյ Հարարի

7800 ֏

Նկարագրություն

Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:

  1. - Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
  2. - Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
  3. - Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
  4. - Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը: 
  5. - Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
  6. - Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
  7. - Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի»ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: