Վիրտուալ տուր. Օնլայն ճամփորդություն Հայաստանով

October 16, 2014

Հայաստանը երկնքից և 360 աստիճանի տակ: 360armenia.com-ում կարելի է վիրտուալ տուր կազմակերպել Հայաստանի տեսարժան վայրերով: Թալինի Կաթողիկե եկեղեցին, Սաղմոսավանքը, Քարի լիճը, Հառիճավանքը, Տաթևի վանքը համայնապատկերով ներկայացված վայրերը համեմված են գյուղացիների զրույցներով, լեգենդներով ու հետաքքիր պատմություններով: Հանրագիտարանային տեղեկություններ չկան: Storytelling-ի գաղափարն է, ինֆորմացիան կարող է համալրել յուրաքանչյուրը:

360yeravan.com-ի «Success store»-ից հետո StartUp-ը ընդլայնվեց: Նախագծի հեղինակները Հայաստանը սկսել են նկարել դեռ հինգ ամիս առաջ: Նախագծին աջակցել է Մշակույթի նախարարությունը: Շրջել են մարզերով ու Արցախով: Օդային պանորամաները կատարվել են անօդաչու դրոններով: 360armenia.com-ում ներկայացված վայրերը կավելանան ամեն 2 օրը մեկ: