7 սխալ, որոնց պատճառով կորցնում ենք մեր փողերը

September 24, 2017


  • Իմպուլսիվ գնումներ


Իհարկե պատահել է, որ խանութից դուրս գաք բազմաթիվ տոպրակներով, որոնց պարունակությունը Դուք չէիք պատրաստվում գնել: Ինքնաբերաբար է ստացվել․ տեսա, ուզեցի, տարա դրամարկղ: Այստեղ` մանրուք, այնտեղ` մանրուք, արդյունքում կլորիկ գումար, որը կարելի է ծախսել ինչ-որ օգտակար բան գնելու կամ ուղղակի խնայելու համար:
Այս սովորությանը վերջ դնելու համար պետք է նախապես ցուցակ կազմեք, ծրագրեք` ինչ եք գնելու: Եթե գնացել եք սուպերմարկետ մթերք գնելու համար, որևէ այլ բան մի գնեք: Սուպերմարկետով անիմաստ շրջելու փոխարեն հստակ ուղի նախագծեք: Մեկ օրենք ևս. վճարեք միայն կանխիկ: Նախապես հաշվարկեք, թե որքան գումար պետք է ծախսեք ու քարտից կանխիկացրեք միայն այդ գումարը: Մարդն իր բնույթով ալարկոտ է, այդ պատճառով փոքր է հավանականությունը, թե նախատեսվածից շատ բան գնելու դեպքում կգնաք բանկոմատի մոտ պակասող գումարը կանխիկացնելու համար: Ավելի հավանական է, որ Դուք ուղղակի կհանեք ավելորդ գնումները:

  • Անսահմանափակ շոփինգ


Մարդիկ հաճախ են գնում իրեր, որոնք իրականում չեն օգտագործելու, և գնում են մեծ քանակությամբ: Փորձը ցույց է տալիս, որ զեղչված շրթներկը կամ հերթական բլուզն այդպես էլ կմնա չօգտագործված: Սա իմպուլսիվ գնման պես մի բան է: Ուրեմն` կարգապահություն դաստիարակեք ձեր մեջ: Եթե շատ եք հավանել ինչ-որ բան, բայց դրա ակնհայտ անհրաժեշտությունը չկա, ընդմիջեք, մտածելու համար  ժամանակ տվեք ինքներդ Ձեզ: Հավանականությունը մեծ է, որ արդյունքում Դուք կմոռանաք այն գնման մասին, որը Ձեզ կենսական նշանակության իր էր թվում:

  • Սխալ մոտեցում խնայողություններին


Եթե Դուք հստակ որոշել եք հետևողականորեն գումար տնտեսել, հավանականությունը մեծ է, որ այս նախաձեռնությունը կձախողվի: Կանխիկ գումար խնայելն այդքան է լավ գաղափար չէ: Քանի դեռ Դուք ցանկացած պահի կարող եք ծախսել մի կողմ դրած գումարը, նախաձեռնության հաջողության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ամենահեշտ տարբերակը բանկային քարտն է մնացորդի տոկոսով: Բանկը պարբերաբար  գումար կփոխանցի միայն նրա համար, որ Ձեր հաշվին գումար կա:



Բիզնեսի մասին գրել ենք․



 
 


  • Հրաժարվեք շահավետ տարբերակներ փնտրելուց




Խոշոր գնում կատարելուց առաջ, լինի տեխնիկա, թե հագուստ, որը երկար է ծառայելու Ձեզ, ուսումնասիրեք բոլոր հնարավոր առաջարկները: Չի բացառվում, որ ինտերնետ-խանութում պատվիրելու պարագայում, նույնիսկ առաքման ծախսերը ներառյալ, Դուք ավելի քիչ գումար կծախսեք: Հետևեք ակցիաներին, հատկապես, երբ խոսքը կենցաղային  քիմիայի կամ երկար պահպանման ժամկետ ունեցող ապրանքների մասին է:



  • Կասկածելի տնտեսման հանդեպ սերը




Խանութպանները հաճախ խաղադրույք են կատարում տնտեսելու ցանկության վրա: «Գնիր 3 շիշ 2-ի գնով»…ինչու՞ ոչ։ Եթե Դուք իրոք կխմեք կամ կօգտագործեք այդ քանակությամբ կաթը, ուրեմն դա արդարացված է, բայց եթե մթերքը փչանալու է, ուրեմն գումարն իզուր է ծախսված: Մենք գնում ենք մթերքը թափելու համար: Նույն հաջողությամբ կարելի է հանել այդ գումարը գրպանից և այրել, արդյունքը նույնն է:


  • Հեշտ փողերին ձգտելը




Օգուտ քաղելու ցանկությունը մեզ կուրացնում է: Հրաժարվելով մտածված տարբերակներից մենք ընտրում ենք ռիսկային միջոցներ, հավատալով, որ ավելի շատ գումար կվաստակենք: Բայց միայն տեսականաորեն: Եթե արժեթղթերի շուկայի մասնագետ չեք, ապա սթափ գնահատեք Ձեր շանսերը: Ամենայն հավանականությամբ արժեթղթերի շուկայում Դուք կպարտվեք: Մի փորձեք հաղթել մի խաղում, որի կանոններին ծանոթ չեք:


  • Ֆինանսական անգրագիտություն




Սա ամենակարևոր կետն է: Ուղղակի մեզ չեն սովորեցրել ինչպես ճիշտ վարվել գումարի հետ: Մենք սովորում ենք մեր սխալների վրա՝ կորցնելով գումար և հաճախ կրկնելով նույն սխալը:

LIFEHACKER