80-ականները պոդիումին ու կինոյում. ամենանորաձև դարաշրջանը վերադառնում է

March 30, 2017

70-ականներից ու 90-ականներից հետո հերթը ամենամոդայիկ դարաշրջանինն է` 80-ականներինը: Թրենդների վերլուծաբաններն արդեն այն կոչել են Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի, արքայադուստր Դիաննայի դարաշրջան:

Հեռուստատեսություն


Փոփ մշակույթի անցյալ տարվա գլխավոր իրադարձություններից մեկ Netflix-ի եթերում Stranger Things ֆանտաստիկ սերիալի ցուցադրությունն էր`Վայնոնա Ռայդերի ու աստղային երեխաների մի ամբողջ թիմի, 80-ականների իդեալական ֆանտաստիկ ոճով: Աշնանը ցուցադրվեց  նաև Սև հայելու երրորդ սեզոնը: Քննարկվեցին բոլոր սերիաները, բայց հանդիսատեսի համակրանքին արժանացավ San Junipero-ն` երկու աղջիկների սիրո պատմությունը, որոնք հանդիպել են 80-ականների իդիլիական վիրտուալ տարածքում: Աշնանը սկսվեցին նաև Դինաստիա ռիմեյքի նկարահանումները: Այն հայտնի ամերիկյան շոու է, որը ներառում է մի ամբողջ տասնամյակ` 1981-89 թվականները: Նրանք, ովքեր 80-ականներին եղել են թինեյջեր, պատրաստ են ընկղմվել սիրելի ժամանակաշրջանի նոստալգիկ մեղմության մեջ:

«Նոստալգիկ թերապիան» ոչ վաղ անցյալում դարձավ իդեալական դեղամիջոց 2016-ի քաղաքական ալեկոծությունների ականտեսների  համար: Նույնիսկ հոդվածների վերնագրերն էին խոսում այդ մասին. «Հրաշալի սերիալ, որը կօգնի մոռանալ Թրամփին»: Ժամանակակից չոփորոշիչներով` մի քիչ միամիտ, հուզիչ ու աղոտ ծանոթ` հենց սա է մարդկանց դուր գալիս 80-ականներում:  2017-ին տենդենցը շարունակվեց` Stranger Things-ի երկրորդ սեզոնում, որտեղ իրադարձությունները տեղի են ունենում 1984 թվականի հուլիսին: 80-ականների մոդան գրավեց նաև նորաձևության ինդուստրիան. Ռաֆ Սիմոնսը Միլի Բոբի Բրաունին հրավիրեց Calvin Klein-ի գովազդային արշավին մասնակցելու:

Նորաձևություն


Մի քանի սեզոն թրենդային էին 70-ականները: Սպառողն արդեն հոգնել էր, բայց դիզայներները ոչ մի կերպ չէին ուզում դրանից հրաժարվել: 70-ականներին ավելացան նաև 90-ականները: 80-ականների ալիքը նկատվեց միայն անցյալ տարի: Ամռանը Մարկ Յակոբսն առաջ անցավ բոլորից ու բռնեց արդեն նշմարվող 80-ականների թրենդի ալիքը: Ավելին, նա միանգամից հավաքեց տասնամյակի բոլոր առանձնահատկությունները: 2017-ի գարնանն արդեն թրենդը դարձավ զանգվածային:
80-ականներին վերադարձան Louis Vuitton, ChanelBalenciaga ու Gucci նորաձևության տները: 80-ականների վերադարձը նախանշվեց լայն ու ընդգծված զանգվածեղ ուսերով: Եղան դիզայներներ, որ միախառնեցին 80-ականներն ու 90-ականները, որպես ապացույց, որ հենց այդ ժամանակ Խորհրդային միությունը փլուզվեց, ու արևմտյան մոդան հասավ նաև մեզ: Հենց այդ պատճառով, օրինակ, Bevza-ի վերջին հավաքածուն իսկական ողջույն էր 80-ականներից, բայց հետխորհրդային մոդայիկները դա կհամարեն 90-ականների նորաձևություն:  
Միայն լայն ուսերով, իհարկե, 80-ականները չես բնութագրի: 80-ականները հուշում են, որ վերադառնում է զուգվել-զարդարվելու ժամանակը` թելադրելով ամենօրյա տոն: «Երեկոյան» կերպարները, գզած մազերը, լոքոնները, վառ գույները, խորը բացվածքներն ու պրինտները նորից նորաձև են: Ծավալային ու ուռուցիկ են դառնում հագուստի բոլոր էլեմենտները: Տղամարդկանց նորաձևություն են վերադառնում ավելի ծավալային ու նույնիսկ ուրիշինը թվացող ուսերով բաճկոնները, լայն տաբատները:  Ինչպես սազական է 80-ականների իսկական մոդային, կա մյուս ծայրահեղությունը` նեղ, ծավալային, լայն  բլուզների ու տոպերի համադրությունը նեղ ջինսերի ու նույնիսկ լեգինսների հետ:

Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շնորհիվ` նորից խոսվեց power suits` կանացի տաբատով բաճկոնների մասին: Տերմինը նույնպես եկել է 80-ականներից: Չնայած, այն ժամանակ տաբատներին հիմնականում փոխարինում էին կիսաշրջազգեստները: Ավելի ուշ`90-ականների սկզբին, ամերիկացի կին սենատորները ( այդ պահին նրանք 9 հոգի էին, այնպես որ 92 թվականը կոչվեց «կանանց տարի») նույնիսկ սահմանեցին Pantsuit Rebellion` աշխատանքային դրես կոդ, որը կանանց պարտադրում էր աշխատանքի գնալ կիսաշրջազգեստով բաճկոններով:

Ընդհանուր առմամբ, քաղաքականության ու մոդայի միաձուլումը, քաղաքական կարգախոսները հագուստի վրա արտատպելը նույնպես 80-ականների նոու-հաուն է: Այն ժամանակ այս նորաձև ալիքը սկսեց բրիտանուհի Քեթրին Հեմենթը: Նրա շապիկները կոչ էին անում արգելել միջուկային զենքը (այդ շապիկով դիզայները գնացել էր Մարգարեթ Թետչերի հետ հանդիպման), հրաժարվել պատերազմից, օգտագործել պահպանակներ: Հենց այս վերջին դեվիզն է Դեբի Հարիի հայտնի լուսանկարում երևում: Երգչուհին կրում է «Debbie Says Use Condoms» կոչով շապիկ:

Ինչպես 80-ականների մոդան կիրառել այսօր


80-ականների մոդան սազում է երեկույթներին, դիմակավորված հավաքույթներին:  50-ականների թեթև new look-ը, 60-ականների մինիների ու երկրաչափության հանդեպ սերը, 70-ականների բոհեմական շիկը թատերական տեսք ունենալու վտանգը չունեն: Բայց 80-ականների տասնամյակը ցուցադրական է, այն, կարծես, ճչա` ամեն ինչ, միանգամից:
Դարաշրջանի մոդայիկները վառ են ու նկատելի և բեմում, և աէրոբիկայի առաջին վիդեոտեսանյութերում, և ակումբներում, և նույնիսկ փողոցում: Հարմարությանը սովորած աշխարհը հետ է վարժվել զուգվելու ու այլ մորորակից եկած մարդու տպավորություն թողնելու այդ թրենդից: Հենց դրանից են շատերը խորհուրդ տալիս խուսափել, պետք է օգտագործել մեկ կամ երկու թրենդ` լայն ուսերով ժակետ, պրինտային բլուզ, ահռելի ականջօղեր, մոմ-ջինսեր կամ լայն տաբատներ: Կարելի է կրել նաև պարզ, բայց «քաղաքականացված» շապիկ, փայլերով դիմահարդարում անել,  վառ վարդագույն այտափոշի օգտագործել: Տոտալ լուքերն ավելի լավ է թողնել 80-ականների ոճի երեկույթների համար:  Բայց այս ամենն ամենևին չի նշանակում, որ  ստիպված ենք հրաժարվել նորաձևության ազատությունից`ավելի զուսպ լինելու պատճառով: Ավելորդություններին տրվելու, դիմակահանդեսային լինելուց չպետք է վախենալ, հաճախ, «չափից դուրս»-ը դեռ «վատ» չէ:

Նույնիսկ մինիմալիզմի հավատարիմ երկրպագուները կամ սպորտային ոճը նախընտրողները կարող են տատանվել 80-ականների ոսկե հավաքածուները տեսնելուց հետո: Տեսնելով «Սիրունիկը վարդագույնով» ու «16 մոմերով» ֆիլմերում Մոլի Ռինգոուլդին (Ջոն Հյուզի լավագույն ֆիլմերի գլխավոր աստղն ու 80-ականների խորհրդանիշներից մեկը) կամ «Աղջիկներն ուզում են ուրախանալ» ֆիլմի հերոսուհիներին, միայն ամենակայուն ոճ ունեցողները չեն ցանկանա փորձել պուտերով ժակետ, ծաղիկներով զգեստ ու վառ լեգինս:
Տղամարդկանց ժամանակակից մոդայում 80-ականների ռադիկալ արտահայտությունները չկան: Դեռ միայն ակտուլ են ծավալուն իրերը` լայն տաբատներն ու բաճկոնները: Եթե լայն տաբատները ձեզ չեն բավականացնում,  նորից օգնության կհասնի Ջոն Հյուզը: Նրա ֆիլմերում ոճային ու նորաձև տղամարդիկ նույնպես շատ են: Ամենավառ կերպարը Դակին է նույն  «Սիրունիկը վարդագույնով» ֆիմում: Ֆիլմի հերոսը պրինտերը խառնելու իր ունակությամբ ու ամենաանկանխատեսելի աքսեսուարներով գլխավոր հերոսուհուց հետ չի մնում: Ամենաառօրյա ու անվտանգ տարբերակները կարելի է գտնել « Ակումբ  «Նախաճաշ» » ֆիլմում: Իսկ 80-ականների ոճը ցուցադրող լավագույն կերպարը «Ֆերիս Բյուլերը արձակուրդ է վերցնում» ֆիլմի բարձր դասարաններում սովորող երիտասարդն է: