Հայաստանում է Լատվիայի ժամանակակից ամենահայտնի գրողներից Անդրիս Կալնոզոլսը. Newmag-ը հայերեն է թարգմանել նրա վեպը (թրեյլեր, լուսանկարներ)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի « Ես Օրացույցն եմ» վեպը հայերեն: Լատվիայի պետական մրցանակի արժանացած այս գործը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում, արժանացել բազմաթիվ մրցանակների ու դարձել ժամանակակից ամենաընթերցվող գրքերից: Լատվիացի գ
Գրաքննադատներից ոմանք Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» վեպը համարում են հեքիաթ սիրո մասին, ոմանք էլ՝ քաղաքային նեվրոզների մասին համապարփակ հոգեբանական ձեռնարկ: Բանաստեղծ, գրականագետ Կարլիս Վերդինշի խոսքով, սա իսկական անակնկալ էր լատվիական գրականության համար. «Դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Անդրիս Կալնոզոլսի առաջին վեպը պետք է դիտարկել որպես 2020-ի լատվիական արձակի ամենամեծ անակնկալ: Ես այն համարում եմ Կալնոզոլսի «ձոն մարդկությանը»: Ընթերցողը ստանում է սիրո, բարության և հույսի հզոր պատվաստում»:
Անդրիս Կալնոզոլսը 40 տարեկան է, ավարտել է Լատվիայի մշակույթի ակադեմիան։ Պիեսների բեմադրիչ և դերասան է։ Ունի երեք հեղինակային պիես։ 2012-ին նրա բեմադրած «Կոշկավոր կատուն» հեքիաթը անվանակարգումառաջադրվել է Spēlmaņu nakts մրցանակի: Գրում է 2001-ից։ 2020-ին հրատարակել է «Ես Օրացույցն եմ» առաջին վեպը:
«Ես Օրացույցն եմ» գիրքը 1 տարվա ընթացքում վերահրատարակվել է 5 անգամ: Գրքի առանցքում փոքրիկ մարդն է՝ իր մեծ ու անլուծելի թվացող հոգեբանական խնդիրներով, կպչուն մտքերով: Շփումներից, շրջապատող մարդկանցից փուսափող գլխավոր հերոսի հաղորդակցության միջոցը թուղթ ու գրիչն է՝ իր օրացույցը: Տագնապների մասին գրում է ամեն օր, ամեն պահ. «Ես գիտեի, որ ինձ հետ մի բան կարգին չէ: Վայրը, որտեղ ապրում եմ, և այն ամենը, ինչ իմ շուրջ տեղի է ունենում, իմաստ ունի այնքան կարճ ժամանակ, քանի դեռ ես ի վիճակի եմ այդ մասին մտածել: Մնացածն իմ հիշողության մեջ է»:
Օսկար անունով հերոսի ֆոբիաներն անհետանում են մի գեղեցկուհու հայտնվելուն պես, նա սկսում է բարդույթների համար լուծումներ փնտրել. «Եթե խոսեի մարդկանց և հրեշտակների լեզուներով ու չունենայի սեր, ապա Կլինեի զրնգան պղինձ կամ զնգզնգան զանգուլակ: Ե՛վ եթե լինեի մարգարե և իմանայի բոլոր գաղտնիքներն ու իմացության խորքերը, և՛ եթե ունենայի կատարյալ հավատ, որ կարող եմ սարեր շուռ տալ, բայց չունենայի սեր, ապա կլինեի ոչինչ»:
Գործը լատվիերենից հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը: Newmag-ը Անդրիս Կալնոզոլսի այցի համար պատրաստել է խիտ ու հետաքրքիր օրակարգ:
Մարտի 20-ին՝ Անդրիսի ծննդյան օրը, Newmag հրատարակչությունն ընթրել է գրողի հետ, նրան հանձնել գրքի հայերեն տարբերակի առաջին օրինակը։
Մարտի 21, երկուշաբթի
10։15 – 12։00 Արմենիա TV, «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Օրացույցը ես եմ» վեպի հեռուստաշնորհանդեսը,
14։00 – 15։00 Արմենպրես մամուլի սրահ, բացառիկ հարցազրույց լրատվական գործակալությանը։
Մարտի 22, երեքշաբթի
10։15-11։00 Հանրային հեռուստաընկերություն, «Առավոտ լուսո» ծրագրում կհյուրընկալեն լատվիացի գրողին,
14։30-16։00 ԵՊՀ, Բանասիրության ֆակուլտետ, հանդիպում ուսաողների հետ։
Մարտի 23, չորեքշաբթի
11։00- 13։00 Հանդիպում Երիտասարդ Գրողների հետ Զանգակ գրախանութի Կոմիտասի մասնաճյուղում,
14։00 – 16։00 - Գրողների միություն, հանդիպում հայ գրողների հետ։
Մարտի 24, հինգշաբթի
12։00-50։00 Այց Արտաշատի գրադարան, հանդիպում-քննարկում ընթերցողների ու գրադարանի աշխատակիցների հետ։
Մարտի 25, ուրբաթ
13։00 - 14։00 «Ես Օրացույցն եմ» գրքի շնորհանդես, EVN սրճարանում (Աբովյան 3/1)
Մարտի 26, շաբաթ
14։00-15։00 Գրքի ստորագրում և հանդիպում գրողի հետ Զանգակ գրախանութի Աբովյանի մասնաճյուղում։