ԽՍՀՄ-ի ՏՏ ժառանգությունը քանդվեց, մարդիկ՝ մնացին. հարցազրույց DataArt-ի Հայաստան ընկերության տնօրենի հետ (տեսանյութ)
Newmag Winer Fest-ին լրագրող Շաքե Ղազարյանի զրուցակիցներից էր DataArt Հայաստան ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը: Զրուցակիցները խոսել են ընկերության ու հրատարակչության համատեղ «Մարդիկ և մեքենաները» գրքի, DataArt-ի ծրագրերի և Հայաստանի՝ ապագային միտված
DataArt-ը հիմնադրվել է 25 տարի առաջ՝ Նյու Յորքում: Ամերիկյան այս ընկերությունն ամբողջ աշխարհում ունի 6.000 աշխատակից: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ ու լուծումներ առաջարկող այս կառույցին միացել է 3 տարի առաջ: Ավելին՝ նաև մասնակցել է DataArt Վրաստանի հիմնադրմանն ու կայացմանը:
Երբ տարիներ առաջ Արսեն Բաղդասարյանը միջազգային գործընկերներին պատմում էր տեխնոլոգիական կենտրոն համարվող Հայաստանի անցյալի մասին, բոլորն ապշած լսում էին, այդ թվում՝ ռուսաստանցի գործընկերները. «Հասունացել էր պահը, ու պետք էր լցնել տեղեկատվական պակասը: Հայաստանը խորհրդային տարիներին կարևոր ՏՏ կենտրոն է եղել: Մի անգամ, երբ ռուս գործընկերներիս պատմում էի, նրանց մոտ հետաքրքրություն առաջացավ: Ցանկություն հայտնեցին այդ ինֆորմացիայով ՏՏ թանգարան ստեղծել: 3 խմբագիրներով գործի անցան»:
Տեղեկություներն այնքան հետաքրքիր ու բացառիկ էին, որ հետագայում արդեն այն վերածվեց գրքի: «Մարդիկ և մեքենաները» գործում ուշագրավ էին ոչ միայն տեխնոլոգիական անցյալի մասին պատմությունները, այլև այն մարդանց հուշերը, որոնք կերտել էին ոլորտի պատմությունն ու հաղթանակները. «Գրքում տեղ են գտել կարևոր լուսանկաներ հենց աշխատակիցների անձնական արխիվից, ինչպես նաև մարդկանց, այդ ժամանակաշրջանի շունչը՝ ինչ հետաքրքրություններ ունեին, ինչպիսի մշակութային կյանքով էին ապրում»:
Ըստ Արսեն Բաղդասարյանի, տեխնոլոգիական հարուստ անցյալը ներկայի վրա էլ մեծ հետք է թողել: Այսօր շատ լուրջ համակարգեր նախագծվում են հայ մասնագետների շնորհիվ: Խորհրդային միության ժամանակ գուցե քանդվեցին համակարգերը, բայց պրոֆեսիոնալ ներուժը կանգուն է:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)