Նեյմարը Բարսելոնա չի վերադառնա. նախագահի խորհրդականը բացառել է գործարքը

May 14, 2020

«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Կառլես Ռեկսաչը հայտնել է, որ անհնար է Նեյմարը ՊՍԺ-ից վերադառնա Բարսելոնա: Կառլես Ռեկսաչի խոսքով, 2017-ի խոշոր գործարքից հետո Նեյմարը հասկացել է, թե Բարսելոնան ինչ դեր է խաղացել իր համար:

«Եթե նա այստեղ գոլեր էր խփում, դա մի քանի անգամ տարածվում էր ամբողջ աշխարհում: Փարիզում նրա գոլերն ավելի քիչ նկատելի են»,- ասել է Ռեկսաչը: 

Նեյմարը 2013-ից 2017 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, մեկ անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունը ռեկորդային 222 մլն եվրո արժեցավ:

2017 թվականին Նեյմարը ՊՍԺ-ի հետ կնքեց հնգամյա պայմանագիր և դարձավ պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. հունիսի 30-ը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի համար «Բարսելոնա»-ին վճարեց 222 մլն եվրո, որը պայմանագրով նախատեսված նրա հրաժարագինն էր:

Նեյմարի տրանսֆերը դարձավ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:

Այս տրանսֆերը ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր համարվում Պոլ Պոգբայի` «Յուվենթուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: