ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչութ

[Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը

newmag-y-n

Newmag հրատարակչությունը հայտարարել էր, որ պատրաստ է «Newmag & friends» ծրագրի շրջանակում աջակցել հրատարակչություններին և հեղինակներին՝ օգտագործելով իր հարթակներն ու միջոցները։ Եվ, ահա, ձեզ ենք ներկայացնում Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը, որը հրատարակել է «Օրակուլ» հրատարկչությունը։ 

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն 12 շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն  հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։

«Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանի խոսքով՝ «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը հատկապես կհետաքրքրի լրագրողներին, քաղաքական գործիչներին, համաշխարհային պատմությամբ հետաքրքրվածներին։ Պոզները 3 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքացի է։ Նա անընդհատ հետևում է այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին և լավ գիտի պատմությունը։ 

«Մենք մեր աշխարհայացքն ընդլայնելու կարիք ունենք, և այս գիրքն օգնում է ընդլայնել  ընթերցողների աշխարհընկալումը։ Մենք ուզում ենք հայ ընթերցողներին ներկայացնել ռուսական կարևոր և ժամանակակից գրականությունը», - ասում է «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը։ 

Ֆելիքս Բախչինյանը գիրքը թարգմանել է 1 տարվա ընթացքում։ Նա գիրքը բաժանում է 2 մասի։ Նախ՝ Պոզների կյանքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Երկրորդը մասը վերաբերում է ԽՍՀՄ ժամանակահատվածին։ 

«Ամերիկայում, Գերմանիայում և նրա ծննդավայր Ֆրանսիայում անցկացրած տարիներն ինձ համար անծանոթ էին, բայց խորհրդային կյանքի մասին նրա պատմություններին քաջատեղյակ էի։ Գրքում հատկապես ինձ դուր եկավ այն, որ Պոզները միշտ մնում է մեծ և ազնիվ մարդ, և նույնքան մեծ և ազնիվ հրեա», - ասում է Ֆելիքս Բախչինյանը։ 

Գիրքը գրելիս Պոզները կիրառել է առօրյա խոսակցական ոճը։ Խմբագիր Հայարփի Խաչատրյանի խոսքով՝ հայերեն թարգմանությունը բավականին լավ է ստացվել։ Այն ասես գեղարվեստական գիրք լինի, չնայած, որ անցյալ դարի աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին է։ Վլադիմիր Պոզները փորձում է սթափ և անաչառ գնահատական տալ Ռուսաստանին, Ամերիկային և Եվրոպային։ Պոզները ներսից գիտի ռուսական և արևմտյան հեռուստատեսությունը, քաղաքականության ետնաբեմը և էլիտայի կյանքը։

«Այդ ժամանակաշրջանը ոչ ոք ավելի լավ չէր կարող ներկայացնել, քան պրոֆեսիոնալ լրագրող Պոզները։ Գիրքը կարդացել եմ մեծագույն հետաքրքրությամբ, և աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել։ Շատ կարևոր հարցերի պատասխաններ եմ ստացել։ Եթե ռուսերենը Պոզների լեզուն է, ապա, երբ կարդում ես հայերենը, մտածում ես, որ Պոզները հայերեն հենց այդպես կգրեր։ Շատ հյութեղ, կենդանի լեզվով է գրված», - ասում է Հայարփի Խաչատրյանը։ 

Առաջին անգամ 21-րդ դարի ռուս գրականության մեջ հեղինակը համարձակվում է ազնվորեն մտորել ազգային ինքնության, դավանանքի, քաղաքականության և ռուսական մտածելակերպի առանձնահատկությունների մասին։  Այս գիրքը կփոխի մեր վերաբերմունքը հուշագրությունների հանդեպ, քանի որ Պոզներն իր կյանքի, երկրի և մեր դարաշրջանի մասին գրել է անկեղծությամբ, հեգնանքով և խորությամբ։ 

Տարածել

Հրաժեշտ պատրանքներին
Հրաժեշտ պատրանքներին

Վլադիմիր Պոզներ

4800 ֏

Նկարագրություն

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն  հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։