Ռոնալդուին ցանկանում են «Չելսիում», կարոտում՝ «Ռեալում»․ որքա՞ն գումար են պատրաստ վճարել նրա համար

June 16, 2020

«Չելսիի» տրանսֆերային թիրախում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո 35-ամյա ֆուտբոլիստի համար:

«Ռեալում» էլ կարոտում են Ռոնալդուին։  Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա ասել է, որ Ռոնալդուն լավագույններից է։

«Մեզ «Ռեալում» պակասում են նրա գոլերն ու բնավորությունը։ Կրիշտիանուն միշտ ուզում է հաղթել, նա մոտիվացնում էր մեզ», - ասել է Մոդրիչը։

Ռեալի կիսապաշտպանը ասել է, որ Ռոնալդուն ասես տասը տարեկան լինի, որովհետև մեծ սիրտ ունի և միշտ պատրաստ է օգնել բոլորին։