Ինչո՞ւ են համաշխարհային առաջնորդները մարդկության ապագան քննարկում Յուվալ Նոյ Հարարիի հետ

July 21, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Արգենտինայի նախագահ Մաուրիցիո Մակրի, Գերմանիայի նախագահ  Ֆրենկ-Ուոլթեր Շտայնմայեր, Շանհայի քաղաքապետ Յինգ Յոնգ, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրց, Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգ։ Նրանք համաշխարհային առաջնորդներ են, որնք աշխարհի ապագահն քննարկել են Յուվալ Նոյ Հարարիի հետ։

Իսկ ինչո՞ւ են մարդկության պատմությունն ու ապագան համաշխարհային առաջնորդները քննարկում հենց Հարարիի հետ։ Պատճառն այն է, որ նա վերջին 10-նամյակի ամենաազդեցիկ պրոֆեսորներից մեկն է, որի գրքերը համաշխարհային անվիճելի բեսթսելլեր են դառնում։ Հարարին 6 գրքի հեղինակ է, չնայած առավել հայտնի են նրա վերջին 3 գրքերը։

Հարարիի «Սափիենս. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը լույս տեսավ 2014 թվականին, որը 4 տարում վաճառվեց 12 միլիոն օրինակ ու թարգմանվեց 50 լեզվով: Այն Նյու Յորք Թայմզի թոփ 10 բեսթսելլերների թվում էր,  կիրակնօրյա Թայմզի բեսթսելլերների ցանկում 96 շաբաթ շարունակ զբաղեցնում էր 1-3-րդ տեղերն ու 150 շաբաթ գտնվում էր թոփ տասնյակում:

«Այսպիսի գրքեր իսկապես պետք են։ Բոլոր երկրներում, որտեղ ես եղել եմ, դպրոցներում երեխաներին սովորեցնում են միայն իրենց պատմությունը առանձին վերցրած, կտրված համաշխարհային կոնտեքստից։ Ես փորձել եմ համաշխարհային պատմության գլոբալ հայացքը բացահայտել, որովհետև անհնար է բացահայտել աշխարհը միայն ձեր երկրի պատմությունը ուսումնասիրելով»,- ասում է Յուվալ Նոյ Հարարին:

2 տարի անց Հարարին լույս ընծայեց Homo Deus. Վաղվա համառոտ պատմություն գիրքը, որտեղ հեղինակը անդրադառնում է 21-րդ դարում սպասվող խոշոր նախագծերին: Այս գիրքը 2 տարվա ընթացքում թարգմանվել է մոտ 50 լեզվով և վաճառվել 6 միլիոն օրինակ։  2016-ին հրատարակված այս գիրքը հեղինակը սկսում է համամարդկային համավարակների նկարագրությամբ։

Մոլորակի բնակչության թվի ավելացումը, տրանսպորտային ցանցերի կատարելագործումը բերել է նրան, որ մարդկությունն այսօր՝ ինչպես երբեք, դարձել է անպաշտպան համաճարակներից։ 

2018-ին Հարարին հրապարակեց  21 դաս 21-րդ դարի համար  գիրքը, որտեղ հեղինակն ուշադրություն է հրավիրում գլոբալ տաքացման, արհեստական ինտելեկտի և հնարավոր համաշխարհային պատերազմի խնդիրներին։ Հարարին այս գրքում բացահայտում է տեխնոլոգիական, քաղաքական, սոցիալական ու էկզիստենցիալ այն խնդիրները, որոնց բախվում է մարդկությունը 21-րդ դարում։ Ընդամենը մի քանի ամսում այս գրքի 2 միլիոն օրինակ վաճառվեց։

«3 խնդիր կա, որոնք վտանգի տակ են դնում մեր գոյությունը՝ ատոմային պատերազմը, էկոլոգիական աղետը և կործանարար տեխնոլոգիան։ Հենց դրանց պետք է մարդկությունն այսօր ուշադրություն դարձնի»,- ասում է Յուվալ Նոյ Հարարին։ 

Հարարիի հոդվածները հրապարակում են The Guardian,  Financial Times,  The New York Times,  The Times, The Economist ու Nature ամսագրերը։ Նա Պոլոնսկու անվան Ստեղծարարության ու ինքնատիպության կրկնակի մրցանակակիր է։ 2011-ին արժանացել է Ռազմական պատմության ընկերության Մոնկադոյի անվան մրցանակի: Պրոֆեսորն իր գրքերում ու հոդվածներում արծարծվող թեմաներով դասախոսություններ է կարոդում աշխարհով մեկ։ 2018-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին գլխավոր ելույթն ունեցավ մարդկության ապագայի վերաբերյալ Կոնգրես Հոլի բեմի վրա: Երեք ամիս անց նա իբրև թվային ավատար առաջին TED ելույթն ունեցավ:

44 ամյա իսրայելցի պրոֆեսորը փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Նա մասնագիտացել է համաշխարհային, միջնադարյան ու ռազմական պատմության ոլորտներում, իսկ այժմ հետազոտում է մակրո-պատմական հարցերը: