ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մար

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ն ու DataArt-ը ներկայացնում են յուրօրինակ հրատարակություն՝ «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը։ Այս աշխատության նախատիպը համարվում է «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որի հեղին

20 տարուց ավելի ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ն ունի մասնաճյուղեր ավելի քան 20 երկրում: Տարիներ առաջ DataArt ընկերությունը հանդես եկավ նախագծով. IT թանգարանում ներկայացրեց «Հայաստանի մաթեմատիկական մեքենաները» ցուցադրությունը։ Հայկական կիբեռնետիկայի ծագման մասին պատմող վավերագրությունը ներառում է ավելի քան 400 ցուցանմուշ։ 

«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագիծը, որի շարունակությունն է նաև «Մարդիկ և մեքենաներ» գիրքը, ներկայացնում է այս ուշագրավ պատմությունը՝ այն ամբողջացնելով արխիվային փաստաթղթերով, բացառիկ լուսանկարներով։ Ինստիտուտի գործունեության և նախագծերի մասին պատմությունները ներկայացված են այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ուշագրավ դեմքերի, դեպքերի, մշակութային ձեռքբերումների, ճարտարապետական կոթողների մասին տեղեկություններով։ Նպատակը մեկն է՝ բացահայտել աշխարհին այն գիտական, մշակութային մթնոլորտը, որով ապրում էր Հայաաստանը։

Գիրքը գրել են DataArt-ի 3 աշխատակիցները՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովը։ Ալեքսեյ Պոմիգալովի խոսքով, իրենց հավաքագրած տեղեկություններից հետո համոզվեց՝ Հայաստանի կիբեռնետիկայի զարգացման պատմությունը շատ հետաքրքիր է, դրամատիկ, հաղթական. «Երբ դրսում ասում եմ «հայկական կիբեռնետիկա», շատերն ասում են. «հավանաբար, շփոթել ես, պետք է ասեիր՝ հայկական ռադիո»։ Ես էլ այն վերստին արտասանում եմ ու սկսում բացատրել, որ հենց «հայկական կիբեռնետիկան» նկատի ունեմ, որի նմանն ուղղակի չի եղել ամբողջ Խորհրդային Միությունում»։

                                                             

Հայկական կիբեռնետիկայի պատմությունը կերտվել է՝ շնորհիվ եռանդուն, նվիրյալ ու ունիկալ դեմքերի։ Սերգեյ Մերգելյան, Արտաշես Շահինյան՝ ազգանուններ, որ հայտնի էին ամբողջ ԽՍՀՄ-ում։ Հայաստանը նրանք վերածեցին ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման նոր կենտրոնի։ 1957-ին ստացան առաջին խոշոր պատվերը՝ պետք էր արդիականացնել փոքր ունիվերսալ M-3 էլեկտրական հաշվիչ մեքենան: 1967-77 թթ. Հայաստանում մշակվեց «Մարշրուտ 1» համալիրը՝ երկաթուղային տոմսերի վաճառքն ավտոմատացնող համակարգիչը, որի համար հեղինակները ստացան ՀԽՍՀ պետական մրցանակ։ Նրանց ստեղծած ամենահայտնի աշխատանքներից էր «Նաիրի» ընտանիքի հաշվիչ մեքենաները, որոնց էվոլյուցիան ավարտվեց խորհրդային անհատական օգտագործման լիարժեք համակարգչի ստեղծմամբ։


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Հետո արդեն պետք է աշխարհով հայտնի դառնային մեր մեքենաներն ու սերիական արտադրության սարքերը, որոնց անվանում էին Երևան քաղաքի, Գառնի գյուղի, Արագած լեռան, Հրազդան գետի, Սևանա լճի անուններով։ ԵրՄՄԳՀԻ նախկին աշխատակից Մաքսիմ Հակոբյանը գրքում պատմում է՝ այդ անուններն ամենևին չէր խրախուսվում. «Երբ ներկայացրինք «Գառնի» նախագիծը, նախարարությունում ասացին. «Ազգային անվանումներ չենք դիտարկում։ Գառնին գինու անվանում է»։ Ես էլ ասացի. «Իսկ սա ազգային անվանում չէ, սա հապավում է՝ Графический автоматический регистратор начерченной информации (Գծագրված տեղե կատվության գրաֆիկ ավտոմատ ռեգիստրատոր։

1960-ականներին Հայաստանում, առաջին հերթին՝ Երևանում, ձևավորվում է տեխնիկական մտավորականության բազմամարդ խավ։ Ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները, ինժեներ-էլեկտրիկները և ծրագրավորողները հայտնվել էին հարաբերական արտոնյալ վիճակում. նոր ինստիտուտների համար կառուցվում էին մոդեռնիստական կառույցներ՝ անհատական նախագծերով։ Նույնիսկ համեստ աշխատավարձի պայմաններում գիտական կարևոր թեմաներ հետազոտող և խոշոր մշակումներ կատարող գիտնականներն ու կոնստուկտորները կարող էին հավակնել խոշոր մրցանակների։

Բացառիկ այս գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 12։00-ին։ Գրքի երեք հեղինակներն էլ կմասնակցեն շնորհանդեսին։

Շնորհանդեսից անմիջապես հետո, ժամը 13։00-ին, Քննարկումների սրահում կմեկնարկի պանելային քննարկում է նվիրված ՏՏ ոլորտի հեռանկարները Հայաստանում։ Քննարկմանը կմասնակցեն ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները։

Կարդացեք նաև

Տարածել