BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու հենց Չուլպան Խամատովան մարմնավորեց Զուլեյ

Ինչու հենց Չուլպան Խամատովան մարմնավորեց Զուլեյխայի կերպարը (տեսանյութ)

newmag-y-n

Տարվա սկզբին Newmag ներկայացրեց վեջին շրջանում Ռուսաստանի համար մեկ գեղարվեստական վեպ համարվող գործը՝ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը»: Հեղինակն այս գործը սկզբում գրել է ֆիլմի սցենար, հետո է այն դարձել վեպ: Գրքի լույս ընծայումից հետո «Զուլեյխա

Ֆիլմի սաունդթրեքը Զուլեյխայի կերպարի, տրամադրության ու բնույթի ցուցիչն է։ Սկսվում է մի երգով, ավարտվում մյուսով։ Չորս դուստրերին և Կուլակաթափ արված ու սպանված ամուսնուն  կորցրած թաթարուհու փոխակերպումն ուղղակի ապցեշնող է։ Այն աստիճան, որ տպավորություն է ստեղծվում, թե ֆիլմի ընթացքում դերասանուհի է փոխվում։ Առաջին սերիայում լուռ, ընդամենը մեկ բառ արտաբերած հնազանդ Զուլեյխան վերջում խոսում է վճռական տոնով, ընդունում կարևոր որոշումներ։

Սեր առաջին հանդիպումից առաջ ու նույնիսկ ավելի շուտ․ «Զուլեյխան բացում է աչքերը»  գործի  հեղինակն իր հերոսուհու դերակատարին հենց տեսավ՝ հրապարակային սեր խոստովանեց ։ Այս աչքերն են գրավել Գուզել Յախինային, անհավանական ուժի ու փխրունության համադրությունը։ Նրան կոչում են այգաբացի աստղ՝ անվանը համապատասխան՝ Վեներա։ Թաթարերեն՝ Չուլպան։

Գուզել Յախինան ֆիլմի ստեղծմանը չի միջամտել։ Հետո անհամբերությամբ նայել է առաջին դրվագներն ու ամուսնուն ասել՝ սխալվեցիր:

2016-ի այս հանդիպմանը հանրությունը նոր-նոր էր իմանում, որ վեպը գրելիս Գուզել Յախինան հենց Չուլպան Խամատովային է պատկերացրել Զուլեյխայի դերում։ Ֆիլմի լեզվով գրված վեպը կարդալուց հետո նույն ցանկությունն է ունեցել նաև Չուլպանը։ Հիմա էլ նա է սեր խոստովանում. «Հենց տեսա գիրքը, կրծքիս սեղմեցի ու առանձնացա։ Շնորհակալություն, Գուզել։ Դուք ինձ տարաք դեպի մանկություն, դեպի Կազան։ Ես հասկացա, որ կտրված եմ իմ արմատներից։ Վեպն ամբողջովին պարուրեց ինձ, ջերմացրեց։ Ինձ նվիրեցիք իմ մանկության փշրանքները»:

Չուլպանը նկարագրում է օրն ու նույնիսկ պահը, երբ իմացավ, որ Զուլեյխային ինքն է մարմնավորելու 8 սերիայից բաղկացած ֆիլմում. «Հենց իմացա, զանգեցի բոլորին, ասացի՝ վերջ։ Էլ չեմ բարևելուձեզ։ Բոլորին պատմում էի, որ Գուզելն ինձ զանգել է ու կախարդական բառեր ասել։ Ես ինքս ինձ էի նախանձում»:

Դրանից հետո հեղինակն ու դերասանուհին ևս մեկ հանդիպում էլ են ունեցել՝ նկարահանման հրապարակում և վերջ։ Գուզել Յախինան ֆիլմի ստեղծմանը չի միջամտել։ Հետո անհամբերությամբ նայել է առաջին դրվագներն ու ամուսնուն ասել՝ սխալվեցիր. «Ամուսինս ասել էր`Չուլպանը լավ դերասանուհի է, բայց չի կարող ջնջել իր հայացքում դաջված բարձրագույն կրթությունը.Կարողացավ»։

Չուլպանի՝ Սիբիր աքսորված բարեկամուհու անունը հենց Զուլեյխա էր։ Նրա նկարն է Չուլպանը գտել, պահել է ու ցույց է տալիս քննադատներին:

Նկարահանումը բարդ էր՝ անտառներում,  40 աստիճան սառնամանիքի պայմաններում, սառը ջրերի մեջ։ Բայց  այդ օրերը Չուլպանը հիշում է փայլող աչքերով. «Այո՛, ցուրտ էր, չէինք քնում, բայց դա կարևոր չէ։ Ես այն դերասաններից եմ, որոնք ամեն ինչի պատրաստ են, եթե դերը հետաքրքիր է։ Ես ցավ էի զգում՝ հերոսների պես, վախենում նրանց հետ ու սարսափում եմ, որ կան մարդիկ, ովքեր դեռ այսքանից հետո տատանվում են՝ ինչպես վերաբերվել Ստալինին»։

Դերասանուհին ու հեղինակը ընդհանուր շատ բան ունեն՝ երկուսն էլ թաթար են, երկուսն էլ ապրել են Կազանում, սովորել նույն դպրոցում՝ առանց իրար ճանաչելու, երկուսն էլ դասերից հետո մասնակցել են թաթարերենի կուրսերի։ Երկուսն էլ ունեն կուլակաթափ եղած հարազատներ։ Ավելին՝ Չուլպանի՝ Սիբիր աքսորված բարեկամուհու անունը հենց Զուլեյխա էր։ Նրա նկարն է Չուլպանը գտել, պահել է ու ցույց է տալիս քննադատներին. «Ինձ վիրավորում են՝ ասելովթաթարուհին չի կարող գլխաշոր չկրել, չի կարող սիրահարվել ռուս տղամարդուն։ Իմ բարեկամուհու նկարը իրեղեն ապացույց է»:

Ֆիլմի առաջին սերիաներից հետո Զուլեյխայի դերակատարին անիծում էին, վիրավորում, նույնիսկ դավաճան անվանում։ Ռուսաստանի կոմունիստները նամակ են գրում նախագահին, պահանջում են անհապաղ եթերից հանել տալ։ Թաթար ազգայնականները չէին համակերպվում այն բանի հետ, որ ՆԿՎԴ-ի Իգնատովն է բացում Զուլեյխայի աչքերը. «Այնքան անեծքներ եմ ստանում. ասում են, որ ես  պղծում եմ հայրենիքը։ Սկզբում շոկի մեջ էի այդ անեծքներից, հետո համակերպվեցի։ Նույնսիկ առաջարկեցի հավաքվենու մի կուշտ թքեն երեսիս, ասեն՝ ինչ մտածում են»։

Կարդացեք նաև

Ֆիլմի կողմնակիցներ էլ կան, որոնք կոչ են անում դրա ցուցադրությունը ներառել դպրոցական ծրագիր՝ ինչքան շուտ երիտասարդները հասկանան՝ ինչ է պետությունը և ինչպիսին է դրա վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, այդքան արագ կսկսի զարգանալ դժբախտ երկիրը։

-Ինչպես է, որ Ձեր հերոսուհին չի չարանում, մնում է մարդասեր,- հարցնում են Զուլեյխայի դերակատարին։ Չուլպան Խամատովայի բացատրությունը պարզ է՝ 100 տարում բանաձևը չի փոխվել՝ կփրկես, եթե օգնես դիմացինիդ, հակառակ դեպքում՝ դատապարտված ես։

Տարածել