Ինչու հիվանդ ու ոչ թե պացիենտ, ինչու լռակյաց և ոչ թե մունջ. «Լռակյաց հիվանդը» գրքի թարգմանչուհին բացահայտում է թարգմանչական դժվարությունները (տեսանյութ)

February 16, 2021

2019-ի համաշխարհային գլխավոր թրիլլերը, դետեկտիվն ու հոգեբանական դրաման արդեն հայերեն է: Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» վեպի հեռուստաշնորհանդեսից հետո գիրքն արդեն հասանելի է ընթերցողին: Newmag-ը զրուցել է գրքի թարգմանչի հետ: Աստղիկ Աթաբեկյանը բնակվում է Ռուսաստանում և ստեղծագործական աշխատանքին մասնակցել է օնլայն: Մեզ հետ զրույցում նա պատմել է, թե ինչ դժվարությունների է հանդիպել ու ինչ հետաքրքիր դրվագներ են պատահել թարգմանության ընթացքում:

Ալեքս Մայքլիդիսի  «Լռակյաց հիվանդը» վեպը հեղինակի դեբյուտային ստեղծագործությունն է: Հրատարակվել է աշխարհի 40 երկրում: Թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյանը նկատում է՝ այնքան է տարվել գործով, որ նախ որպես ընթերցող է կարդացել.«Սկզբում գրքին վերաբերվել եմ որպես ընթերցող։ Մինչև վերջ կարդացել եմ և ինձ համար, որպես ընթերցողի, շատ անսպասելի հանգուցալուծում եղավ։Կարծում եմ՝ ճիշտ որոշում է րթարգմանելը»:

Հայընթերցողն արժանի է ծանոթանալ ժամանակակից գործերին, այնպիսի ստեղծագործությունների, որոնք ստեղծվել են ընդամենը մեկ-երկու տարի առաջ։ Ինտրիգային, հետաքրքիր, դրամատիկ վեպի լեզուն թարգմանիչն անվանում է ճկուն: Վեպը հատկապես աչքի է ընկնում շատ երկխոսություններով, չնայած գրքի գլխավոր հերոսուհին, մինչև վերջ լուռ է։ Թարգմանիչն այս առիթով նկատում է.«Շատ կարևոր է պահպանել երկխոսության ռիթմը, և երկարությունը նախադասությունների, ոգին, խոսակցական ոճը։Ոճային տարբերությունները։ Կերպարները միմյանցից շատ տարբերվում են»:

Իդեալական, շքեղ, սիրառատ կյանքը մի քանի ժամում վերածվում է դրամայի, իսկ հերոսուհին հայտնվում է հոգեբուժարանում:

Տարբերվում են նաև իրավիճակները, որոնցում հայտնվում են գլխավոր հերոսները։ Հետևաբար, բոլոր իրավիճակներն իրար նման պետք է չլինեն։ Երիտասարդ արվեստագետների ընտանեկան պատմությունը վերածվում է ողբերգության, որից հետո գլխավոր հերոսուհին՝ Ալիսիսան դառնում է լուռ ու մունջ, հրաժարվում է խոսել: Իդեալական, շքեղ, սիրառատ կյանքը մի քանի ժամում վերածվում է դրամայի, իսկ հերոսուհին հայտնվում է հոգեբուժարանում. «Նրանց ընտանեկան պատմությունը վերածվում է ընտանեկան ողբերգության, բայց շատ անսպասելի հանգուցալուծմամբ։ Մինչև վերջին պահը ինտրիգը կա։Մինչև վերջին պահն ընթերցողը չի կարող գուշակել, թե ինչպես է ավարտվելու պատմությունը»։

Հայերեն գիրքը թարգմանվեց հեշտ, վերնագիրն ընտրվեց՝ երկար: Քննարկումները Newmag-ում պտտվում էին պացիե՞նտ, թե՞ հիվանդ, լո՞ւռ, թե՞ լռակյաց կամ էլ՝ լուռ ու մունջ բառերի շուրջ: Ըստ թարգմանչի, բնագրի վերնագիրը տալիս է շատ հնարավորություններ ու նաև՝ շատ հարցեր. «Բնագրի վերնագիրը տալիս  է բազմաթիվ հնարավորություններ։ Լուռումունջ հիվանդը, պացիենտը։ Երկար քննարկել ենք նաև այդ տարբերակը, պացիե՞նտ, թե՞ հիվանդ։ Սկզբում մտածում էինք մունջ հիվանդը, բայց հետո ենթադրեցինք, որ աներկբա չի ընկալվի»։

Ով է նա, ինչու է լռում, ու ով պետք է վերջ տա մունջ հիվանդի ծանր ու երկար լռությանը:

Ի վերջո, Newmag-ն ընտրեց «Լռակյաց հիվանդը»: Ալեքս Մայքլիդիսի վեպի գլխավոր հերոսուհու կերպարը միանշանակ ու պարզունակ չէ. «Գլխավոր հերոսուհին այդքան էլ հիվանդանոցային հիվանդ չէ։ Այսինքն՝ պացիենտ չէ, պարզապես, հոգեկան ապրումները, մանկության հիշողությունները, ամբողջ ապրած ողբերգությունը հասցրել են նրան մի հոգեվիճակի, որում վիճելի է՝ նա հիվանդ է, թե չէ։ Գուցե լռում էր ու խուսափում էր իրականությունից, փախչում էր իրականությունից՝ դժբախտությունից համր դարձած, թե պարզապես լուռ»:

Կարդացեք նաև

Գիրքը սկսվում է հերուսուհու երջանիկ կյանքով, վերածվում մեծ ողբերգության ու ավարտվում ամենաանսպասելի հանգուցալուծմամբ. ով է նա, ինչու է լռում, ու ով պետք է վերջ տա մունջ հիվանդի ծանր ու երկար լռությանը: