Ֆուտբոլ՝ հանուն մանուկների

December 14, 2015

Խաղադաշտում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի» աշխատողներն ու լրագրողները քանի գնդակ էլ խփեին, հաշիվը Խաչիկ գյուղի դպրոցականների ու Գավառի մանկատան սաների օգտին էր լինելու:
Բարեգործական ֆուտբոլային հանդիպումը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի» նախաձեռնությունն էր: Պետք էր օգնել փոքրիկներին:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի»՝ հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն ընդգծում է, որ սա առաջին նախաձեռնությունը չէ, դեռևս նախորդ տարի Գավառի մանկատան և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ստեղծվել է ուսումնական կենտրոն: Սոցիալական պատասխանատվության ծրագրերը մշտապես բանկի օրակարգում են: