Սեքսը 40 տարեկանից հետո. 6 փաստ, որ պետք է իմանալ

May 3, 2018

Սեքսը չի պակասի
Ըստ հետազոտությունների, ԱՄՆ-ում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին շարունակում է վագինալ սեքսով զբաղվել մինչև 70 տարեկանը: 40 տարեկանում կանանց՝ 70 և տղամարդկանց՝ 74 տոկոսը:
Անվտանգության մասին անհանգստանալու կարիք կա
Սեռական ճանապարհով փոխանցվող ոչ մի հիվանդությունից էլ տարիքը չի պաշտպանի: Այնպես որ 40-ից հետո, 60-ից հետո էլ կարող եք վարակվել սիֆիլիսով, սուսանակով, խլամիդոզով, սեռական հերպեսով, հեպատիտ Բ-ով, սեռական գորտնուկով և տրիխոմոնոզով:
Կշարունակեք ձեռնաշարժությամբ զբաղվել
Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում ձեռնաշարժությամբ են զբաղվում 16-ից մինչև 59 տարեկան կանանց  60 տոկոսը: Նաև ձեռնաշարժությամբ է զբաղվում 70-ից բարձր յուրաքանչյուր երրորդ կինը: Միջինում տղամարդկանց 70 տոկոսը ձեռնաշարժությամբ է զբաղվում մինչև 69 տարեկանը: Հետո ցուցիչը նվազում է մինչև 46 տոկոս:
Սեքսի որակը կբարձրանա
40-ից բարձր կանայք ավելի մեծ բավարարվածություն են ստանում սեքսից, քան երիտասարդ տարիքում: Ահա, թե ինչ են ասում այդ մասին.


  • Իմ տարիքի տղամարդիկ անկողնում ավելի լավն են, ավելի քիչ էգոիստ են, ավելի փորձառու են և նպատակ ունեն, որպեսզի կնոջը հաճույք պատճառեն:

  • Ես 55 տարեկան եմ, շատ լավ գիտեմ իմ մարմինը, կարող եմ ասել և ցույց տալ զուգընկերոջս, թե ինչ անի:

  • Հրաշալի է, որ վստահությունն օգնում է ավելի լավ հաճույք ստանալ:

  • Ամենամեծ փոփոխոթյունն ինձ համար այն է, որ այլևս չեմ վախենում վիրավորել ուրիշին, պատմելով նրան, թե ինչ և ինչպես է ինձ դուր գալիս անկողնում: 20, 30 տարեկանում վախենում էի խնդրել նոր բաներ անել, որպեսզի նրանք մտածեն, թե ինչն են այդ պահին վատ անում: Հիմա 43 տարեկան եմ, և չեմ ամաչում անկողնում խոսելիս:

  • Ես 55 տարեկան եմ, ամուսինս՝ 58: Մեր երեխաները մեծացել են, նրանք այլևս չեն կարող մեզ խանգարել: Չենք վախենում հղիությունից: Վերջապես կարող ենք հիանալ մեկս մյուսով և լինել այնքան աղմկոտ, որքան ցանկանում ենք:




Կարդացեք նաև.



Լրագրող Մայքլ Կասլմանն ընդգծում է, որ սեքսի ժամանակ կանանց մոտ ցավը և տղամարդկանց անբավարար էրեկցիան բազմաթիվ զույգերի ստիպում է վերանայել սեքսի հանդեպ իրենց հայացքները և էականորեն զարգացնել այն:
«Ցավոք, շատերը համարու մեն, որ սեքսը բացառաոապես in-out է: Եվ երբ սկսում են խնդիրները, նրանք մտածում են, որ սեքսը նրանց համար ավարտված է»:
Կասլմանը վստահեցնում է, որ այդ տարիքը ինտիմ մտերմությունը դարձնում է իրական: Զույգերը ունեն սեքսի մասին մեկ ընդհանուր ճիշտ մոտեցում և սկսում են նոր բաներ փորձել: Օրալ սեքսը, խաղալիքները և դերային խաղերը դառնում են նորմալ:
Էրեկցիայի հետ խնդիրները չեն խանգարում տղամարդու օրգազմին
Օրգազմի համար տղամարդիկ էրեկցիայի կարիք չունեն: Հարմարավետ միջավայրը, էրոտիկ ֆանտազիաները և կանանց էներգետիկ փաղաքշանքները կօգնեն, որպեսզի օրգազմ ստանաք: Այն կլինի նախկինի պես հաճելի:
Սրտի հիվանդությունը կխանգարի հաճույք ստանալուն
Գրգռվելու համար երկար ժամանակ կպահանջվի, տղամարդիկ էլ դժվարությամբ կպահեն էրեկցիան: 40 տարեկանում դա ձեզ չի սպառնում, բայց պետք է ավելի վաղ հոգ տանել առողջության մասին. ճիշտ սնվել, լինել ֆիզիկապես ակտիվ և հետևել բժշկի խորհուրդներին:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։