Ինչի՞ց պետք է հրաժարվել հաջողության համար. Ալեքսիս Օհանյանի խորհուրդները

July 13, 2018


  1. Մի վախեցեք ռիսկի դիմել


Ու շրջապատեք ձեզ մարդկանցով, որոնք անհրաժեշտության դեպքում կօգնեն ռիսկի դիմել, եթե դուք ի վիճակի չեք դա անել:  Ընտրեք մեծ փորձով, լայն մտահորիզոնով խորհրդատուների, մենթորների, ներդրողների: Դա հատկապես կարևոր է, եթե կարիերան նոր եք սկսում: Ձեր կողքին պետք է լինի մարդ, որը ոչ միայն կտա խորհուրդ, այլ նաև կհամոզի դուրս գալ կոմֆորտի զոնայից:

  1. Հաջողությունը լայն ընկալեք


Մենք հաճախ կենտրոնանում ենք մեկ միջոցառման կամ մեկ հանդիպման վրա, մտածելով, որ մեր ամբողջ հաջողությունը հենց այդ իրադարձությունից է կախված: Բայց հաջողությունը չպետք է այդքան նեղ ընկալել: Հնարավոր է, այդ միջոցառումը կամ հանդիպումը չբերեն սպասված արդյունքը, բայց օգտակար լինեն մեկ այլ հարցում: Հնարավոր է, որ պարզապես լավ ժամանակ անցկացնեք:  Ամեն մի պոտենցիալ հաճախորդի, գործընկերոջ հետ խոսակցություն սկսելիս մի ակնկալեք ինչ-որ շահույթ: Մի դավաճանեք ինքներդ ձեզ:

  1. Երբ ճանապարհի սկզբին եք, մի հրաժարվեք ոչ մի նոր հնարավորությունից


Երբ դուք նորեկ եք ինչ-որ մի ոլորտում, համաձայնեք բոլոր առաջարկություններին, գնացեք բոլոր միջոցառումներին: Դուք պետք է ուշադրություն գրավեք, հնարավորինս շատ մարդկանց պատմեք ձեր ընկերության, ձեր ունակությունների մասին: Հնարավորությունների մեծ մասն այդ էտապում հայտնվում է հենց պատահական ծանոթությունների շնորհիվ:
Հնարավորությունների մեծ մասն այդ էտապում հայտնվում է հենց պատահական ծանոթությունների շնորհիվ:


  1. Երբ կարիերայում առաջ շարժվեք, չհամաձայնեք ամեն մի առաջարկի


Երբ արդեն հասել եք որոշակի արդյունքների ու ավելի ինքնավստահ եք, կարող եք անդադար չասել` «այո»: Եթե ավելի ու ավելի հաճախ եք մտածում, թե ինչու եք ավելորդ ժամանակ ծախսում, ինչ-որ բան փոխելու ժամանակն է: Ինչ-որ մի էտապում մենք սովորաբար հասկանում ենք, որ մեր կարիերայի ու մեր զարգացման համար կարող էիք անել ավելի կարևոր բան անել կամ ազատ ժամանակն անցկացնել հարազատների հետ:


Կարդացեք նաև.




  1. Մի համեմատվեք ուրիշների հետ


Երբ մենք ծանոթանում ենք հաջողակ մարդկանց հետ, այդ թվում` հակառակորդների, սկսում ենք ինքներս մեզ համեմատել նրանց հետ: Մենք ուզում ենք անել ավելին, զարգանալ ավելի արագ, միայն թե նրանցից  հետ չմնանք: Մենք նույնիսկ հաճախորդներին առաջարկում ենք մեր ծառայությունները միայն այն պատճառով, որ ուրիշներն էլ են դա անում: Այդպիսի մոտեցումը հաջողություն չի բերի: Աշխատեք կատարելագործվել, բայց դադարեք անդադար նայել ուրիշների ուղղությամբ:
Աշխատեք կատարելագործվել, բայց դադարեք անդադար նայել ուրիշների ուղղությամբ:


  1. Անհաջողություններից մի հուսահատվեք


Հաջողության հասնելու համար ունակություններն ու գիտելիքը անհրաժեշտ են: Դրանք զարգանում են ժամանակի ընթացքում, փորձով: Եթե դուք սպասում եք, որ ամեն ինչ միանգամից կստացվի ու լավ կլինի, արդեն պարտված եք: Հիշեք, որ ամեն մի անհաջողություն սովորեցնում է ինչ-որ բան ու օգնում ավելի լավը դառնալ: Փորձեք պարզել ձեր ուժեղ կողմերն ու աճի հեռանկարային ուղղությունները, իսկ հետո մտածեք, թե ինչ է պետք անել դրանք զարգացնելու համար:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։