Սահք՝ ջրի վրայով. Ոսկորից մինչև երկաթ

November 28, 2015

Այս ձմեռ սովորականից տաք է: Հոլանդացիներն այնքան էլ գոհ չեն. բնական սահադաշտեր այս տարի չունեցան: Չմշկասահքի հայրենիքում ստիպված են արհեստական սառույցով բավարարվել:
Նախնադարից մինչև միջնադար
Առաջին երկաթե չմուշկները հայտնվել են Հոլանդիայում 13-14-րդ դարերում: Նոր տեսակի չմուշկները սահորդին հնարավորություն տվեցին ամուր կանգնել սառույցի վրա, գեղեցիկ նախշեր գծել՝ միևնույն ժամանակ պահելով գեղեցիկ կեցվածքը: Երկաթից առաջ չմուշկները ոսկրից էին: