BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Անդրանիկի վերջին ձին» գրքի հեղինակ Սուսաննա Հարու

«Անդրանիկի վերջին ձին» գրքի հեղինակ Սուսաննա Հարությունյանի հարցազրույցը՝ «Հետք»-ին

newmag-y-n

Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպի սյուժեն ընդգրկում է 1918-ից մինչև կորոնավիրուսի համավարակի օրեր: Գրքում գրողը ներկայացնում է տարբեր հասարակարգերի միջով անցած մարդուն: Վեպի ժանրային բազմազանության, հարուստ բառապաշարի, գրքի հաջողության ո

Սուսաննա Հարությունյանն իր հայրենի գյուղում ապրել է մինչև 9 տարեկանը։ Բայց պատմությունները, տեղեկությունները տարիների, տասնամյակների ընթացքում կուտակվել է ու այսօր ներկայացնում է «Անդրանիկի վերջին ձին» գրքում։ Վարդենիս, Կարճաղբյուր, Արծվանիստ, Վարդենիկ գյուղերը վեպում գրողը ներկայացրել է ընդամենը մեկ գյուղ։ Գրողն ամեն գլխում ժանր, ոճ, բառապաշար, պատկերավորման միջոցներ է փոփոխել, որպեսզի ծավալուն գործը ձանձրալի չլինի կարդալը: Այնպես է արել, որ եթե որևէ գլուխ հանես, դառնա առանձին, ամբողջական վիպակ։

«Հայրենիքի զգացողություն կա, չէ՞, երբ դրսում ես՝ Հայաստանն է, տիեզերքում ես՝ Երկիր մոլորակն է, Հայաստանում ես՝ քո գյուղն է։ Ինչքան տեղայնացնում ես, էնքան ընկալումը փոխվում է, մասշտաբը՝ տատանվում։ Այս դեպքում էլ իմ ծննդավայրի պատմությունն է։ Դրանք պատմություններ են, որոնք լսել եմ կյանքիս ողջ ընթացքում, երբեմն հենց այն մարդկանցից, որոնք վեպում դարձել են գրական հերոսներ: Զարմանալի է, որ մեզանից ընդամենը հարյուր տարվա հեռավորությամբ դեպքերի մասին շատ քիչ փաստեր կան, բարեբախտաբար ժողովրդի բանավոր հիշողության մեջ շատ ավելին է մնացել, քան փաստաթղթերում»։

Սիլիկովների սպանության մասին գրողն անդրադառնում է ընդամենը գրքի մեկ գլուխում։ Ու քանի որ Սևանի ավազանն արդիական թեմա է, ընթերցողներն էլ կենտրոնացան դրա վրա, գուցե գրքի ամենագրավիչ մասն է, նաև քիչ է ուսումնասիրված, ոմանց համար անհայտ դեպքեր են. «Իհարկե, եղավ մի պահ, որ ես տատանվում էի՝ ավելի ընդգրկուն ներկայացնել այդ դեպքերը, դարձնել առանձին մաս կամ գուցե վեպ: Բայց իմ խնդիրը այդ ընտանիքի էպոպեան էր, նաեւ տեղացիների՝ ժողովրդի հավաքական կենսագրությունը, հանուն հայրենիքի նրանց կրած անլուր տառապանքները ներկայացնելը»:

Գրքում ձին միակ կերպարն է, որ գրողը հորինել է։ Մյուս բոլոր կերպարներն իրականում գոյություն են ունեցել, որոնց մեկ առ մեկ հավաքել է ժողովրդական խոսակցությունից սկսած. 

«Եկեղեցու ավազանի դրվագը մեր գյուղում՝ Կարճաղբյուրում է կատարվել: Իմ հորական պապն է իբր ուզեցել փրկել ավազանը, տանել-պահել, ասել է՝ տանեմ, անասուններին ջրաման անեմ, բայց չի պատկերացրել, որ իրեն կօգնեն, կբերեն-կդնեն գոմում: Հետո արդեն վախեցել է տեղափոխել: Իսկ թե ով է մարդն այդ հեղհեղուկ ու անցնող ժամանակներում… Եթե այդ հարցի պատասխանն իմանայինք, մարդը կդառնար մաթեմատիկական բանաձեւ, եւ պատասխանի որոնումներում չէր ստեղծվի համաշխարհային ներկայիս շքեղ մշակույթը: Թեեւ, եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ մարդը ինձ համար ընդամենը ֆիզիկայի օրենք է: Եվ, ինչպես գրել եմ իմ «Քարտեզ առանց ցամաքի եւ ջրերի» վիպակում, մահն էլ տիեզերանավ է, որով տեղափոխվում ենք մի վայրից մյուսը»:

Գրողը փորձել է ցույց տալ, որ երբ ժամանակաշրջան կամ դարաշրջան է փոխվում, փոխվում են նաեւ արժեքները, հերոսի ու թշնամու մեր պատկերացումները. «Ում կյանքին էլ մոտենաս, գլխավոր հերոս է: Խոշորացույցը ում վրա էլ պահես, դառնում է առաջնային քո ուսումնասիրության համար։ Մարդիկ ավելի շատ հարաբերվում են ժամանակի հետ, քան մեկը մյուսի։ Չգիտեմ՝ որքանով է հաջողվել դա ինձ: Պետք չէ կենտրոնանալ մի հերոսի վրա, որովհետեւ կյանքում այդպես չէ՝ ամեն մեկն իր արժեքն ու կշիռն ունի, հավերժության մեջ իր դերը։ Կյանքը այդ ամբողջի հանրագումարն է»:

Այս պահին Սուսաննա Հարությունյանը գրում է իր հաջորդ գիրքը, որը կրկին ներկայացնելու է Newmag-ը։

Կարդացեք նաև

Տարածել