Newmag հրատարակչության Winter Fest 2024-ին է միացել «ANI PRODUCT» ընկերությունը

January 28, 2024

Գիրքն ու կաթնամթերքը դեպրեսիվ տրամադրության դեմ պայքարի ամենալավ միջոցներն են։ Հատկապես ձմռանը, երբ արևի շողերը պակասում են, մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ օգտագործել կաթնեղեն։ Հարավային Ավստրալիայի և ԱՄՆ–ի Մենի համալսարանների գիտնականները պարզել են, որ այդ մթերքի ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն է ունենում հիշողության, ուշադրության, խոսելու, կողմնորոշման, պլանավորման վրա։ Առողջ ու խելացի սերունդ ունենալու նպատակով է ANI PRODUCT-ը միացել է Newmag-ի ձմեռային փառատոնին։

«ANI PRODUCT»-ը 2003 թվականին հիմնադրել է Մկրտչյան ընտանիքը։ 2009֊ին արդեն ընկերությունը կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով ու առաջնակարգ սարքավորումներով նոր գործարանը։

 

«ANI PRODUCT» ընկերությունը շուկայում հայտնի է բարձրորակ կաթնաթթվային արտադրանքններով, զովացուցիչ ըմպելիքներով, ջրի և պաղպաղակի լայն տեսականիով։ Առաջնորդվելով «Համի գաղտնիքը որակն է» սկզբունքով, ընկերությունը սպառողներին ներկայացնում է հայկական կաթնամթերքի յուրահատուկ համն ու որակը։ Ընկերությունն օգտագործում է Արագածի լանջերի բարձրադիր ալպիական մարգագետիններում տեղակայված ֆերմերային տնտեսությունների կովերի անարատ կաթը:  

«ANI PRODUCT»-ի զարգացման ռազմավարության հիմքում առանցքային տեղ է զբաղեցնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը։ Արտադրանքի որակն ապահովելուց բացի՝ ընկերությունը հոգ է տանում նաև ռեսուրսների օպտիմալ օգտագործման և մաքուր միջավայրի համար։ Ընկերությունը հաճախ է միանում բարեգործական, մանկական, մշակութային իրադարձությունների կազմակերպմանը՝ այդպիսով իր աշխատակիցներին ու սպառողներին միավորելով նաև ընդհանուր գաղափարներով ու նպատակներով։   

«ANI PRODUCT» ընկերության Winter Fest 2024-ի կողքին է, քանի որ կարևորում է գրականության ու մշակույթի դերը իր սպառողի կյանքում։ Համոզված են՝ առողջ սնունդը մարմնի, իսկ գիրքը առողջ մտքի անբաժան մասն են։ Ընկերությունն ուզում է լինել ժամանակակից գրականության, արվեստի տարածման ու զարգացման դերակատարներից ու պատասխանատուներից։ Փառատոնին նաև կներկայացնի իր արտադրանքը, իսկ մասնակիցները կկարողանան վայելել «ANI PRODUCT»-ի ըմպելի յոգուրտները ու «VIVYAN» շշալցված աղբյուրի բնական ջուրը։