ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Երկու նոր վեպ մեկ հեղինակից՝ Newmag-ը ներկայացրեց

Երկու նոր վեպ մեկ հեղինակից՝ Newmag-ը ներկայացրեց Նարինե Աբգարյան «Դրսեկը» ու «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գրքերը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Դրսեկը» ու «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գրքերի շնորհանդեսները: Գրողի գործերը հիմնականում կենսագրական են՝ հայրենիքի, հայ մարդու, բնաշխարհի նկարագրությամբ: Ձմեռային փառատոնին թարգմանիչներն ու խմբագի

23 տարեկանում Նարինե Աբգարյանը Տավուշից հասավ մեգապոլիս Մոսկվա: Ու սկսվեցին տավուշեցի աղջկա անհավանական արկածները Ռուսաստանում: Սկզբում այդ բոլոր զգացողությունների մասին միայն իր բլոգում էր գրքում՝ նույնիսկ չմտածելով գրող դառնալու մասին. «Երբեք չեմ մտածել, որ գրող կդառնամ, պատահականություն էր: Ես էմիգրանտ էի՝ առանց փաստաթղթի։ Ինձ խղճացին ու տվեցին աշխատանք: 23 տարեկանից մինչև 27 տարեկան աշխատել եմ հյուրանոցում:  Չէի էլ մտածում գրող դառնալու մասին: Պարզապես գոյատևելու մասին էի մտածում: Ու առաջին անգամ բլոգում սկսեցի գրի առնել 1990-ականների ու իմ փորձի մասին»:

 

Այդ տպավորությունների մասին նա գրեց «Դրսեկը» գրքում: Հայերեն վեպը թարգմանվել է առաջին անգամ: Վեպը Newmag-ը վստահեց Սամվել Գասպարյանին, որը մինչև այդ միայն ֆրանսերենից էր թարգմանում. «Գաղափարը, որ նման գիրք պետք է թարգմանեմ, Արտակ Ալեքսանյանինն էր: Երբ գրքի վերնագիրը լսեցի, կասկածանքով վերաբերեցի, զգուշանալու կոչ էր, ասես, վերնագիրը: Որոշեցի կարդալ, ու երբ գտա վերնագիրը, ցանկացա թարգմանել: «Դրսեկից» բացի «ներսպրծուկ» տարբերակն  էի ուզում լիներ վերնագիրը, բայց հետո հրաժարվեցի, քանի որ հաճախ այդ բառը տեքստում չէր համադրվում, ու նաև հրատարակչությունն էլ նախընտրեց դրսեկը»:

    Վերնագիրը լիովին համապատասխանում է գործին՝ ընդգծում է թարգմանիչը: Իհարկե, աշխատանքը բավականին բարդ էր: Օգնության հասան ընկերները Մոսկվայից: Խմբագիր Արթուր Անդրանիկյանին հիացրել է հայերեն թարգմանությունից. «Սամվել Գասպարյանն այնքան արհեստավարժ է, որ վերաքննության չի ենթարկվում նրա աշխատանքը: Համեմատելով հայերենը ռուսերենի հետ՝ համոզվեցի, որ  հայաֆիկացումը հիանալի է ստացվել: Նրբաոճ գրող է Նարինե Աբգարյանը, և Սամվել Գասպարյանը բարձրարվեստ թարգմանություն է ներկայացրել»:

      Ռուսաստանում ապրելով ու ստեղծագործելով՝ Նարինե Աբգարյանը շատ դժվարին ճանապարհ է ընտրել: Նա ռուս կնոջ ու տղամարդու բնավորությունն այնքան ճիշտ է ընկալել ու ներկայացրել, որ դա հենց իր հաջողությունն է. նա գեղարվեստականացրել է կենցաղը՝ հավաստում են ներկաները:  «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գրքի թագմանիչ Նարինե Գիժլարյանի խոսքով, գրողը ռուս գրականություն է բերում նոր մտքեր, նոր ձևակերպումներ. «Նա ամենահայերեն մտածող գրողն է, նրա միակ ոչ հայկական գործը «Դրսեկն» է, մյուսները հայ մարդու, բնաշխարհի նկարագրությունն է, իր լեզվից զգացվում է հայկականությունը: Իհարկե, բարդ է Նարինեին թարգմանել: Նա, բնականաբար, լավ է խոսեցրել իր հերոսներին ու շատ բարդ էր նրանց վերադարձնել մայրենի լեզվին ու պետք է, որ չզիջեր բնագրին»:

 Նարինե Աբգարյանի «Դրսեկը» ու «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գրքերի հայերեն թարգմանության գործընկերն է Երևանի շոկոլադի գործարանը։ Գործարանը ներկայանում է Մարկ Սևունի ապրանքանիշով: Ընկեության հիմնադիր և սեփականատեր Սոս Սահակյանի խոսքով, այս նախագծին օժանդակելով՝ ցանկանում է, որ Աբգարյանի հիանալի գործերը հասանելի լինեն հայերեն. «Նարինե Աբգարյանի ելույթները, հարցազրույցները լսելով՝ հասկացա, որ շատ ընդհանրություններ կան իմ ու իր միջև՝ նա սիրում է Տավուշն ու Հայաստանը, ես էլ Ջավախքն ու Հայաստանը: Իմ կողմից շատ գրքեր են հրատարակվել, և սա էլ լավ առիթ էր նման գիրք ներկայացնել հայերեն»:

 

 

«Դրսեկը» փոքր ուղեցույց է՝ հայրենիքից հեռացած ու մեգապոլիսում նոր կյանք սկսող մարդու համար: «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գործն էլ շարունակում է «Մանյունյա»-ի առաջին գիրքն ու ներկայացնում աղջիկների խելահեղ արկածները՝ իմաստուն ու լուսավոր հուշերով, սիրո ու միայնության, կյանքի, երջանկության մասին։

                                                                                  

 

Կարդացեք նաև

Տարածել