Հակասթրես. ինչպես պահպանել սառնասրտությունը դժվար իրավիճակներում

August 20, 2016

Քրոնիկ սթրեսը կարող է սպանել առողջ մարդուն` բառի բուն իմաստով: Երկարատեւ ճգնաժամային իրավիճակներում շատ կարեւոր է պահպանել հանգստությունը: 1983 թվականին սրտաբան Ռոբերտ Էլիոթը սկսեց սթրեսը հաղթահարելու մասին իր հոդվածը: Ուսումնասիրությունը սկսվում էր երկու պարզ խորհրդով.



  • Աշխատանքի վայրում մի սպանեք ինքներդ ձեզ՝ հանուն փոքր ու չնչին գործերի:

  • Ձեր բոլոր աշխատանքային պարտականությունները փոքր ու չնչին գործեր են:



Մենք սովոր ենք սթրեսը համարել ինչ-որ նեգատիվ երեւույթ, բայց ամեն սթրես չէ այդպիսին: Բերքլիի համալսարանի դոկտոր Էլիզաբեթ Կիրբիի հետազոտությունները ցույց են տվել, որ կարճատեւ սուր սթրեսն իրականում շատ օգտակար է: Հետազոտության ժամանակ Կիրբին պարզեց, որ կարճատեւ սթրեսը լաբորատոր առնետների ուղեղում առաջացնում է նոր նյարդային բջիջներ, ինչը լավացնում է ուղեղի աշխատանքն ու հնարավորությունները: Դա նշանակում է, որ կարճատեւ սթրեսն ուղեղը պահում է տոնուսի մեջ եւ թույլ է տալիս ավելի լավ ադապտացվել նոր իրավիճակներում: Բայց սա միայն սթրեսի մի կողմն է:
http://www.youtube.com/watch?v=hnpQrMqDoqE
Երկարատեւ քրոնիկ սթրեսը վատ հետեւաքներ է ունենում: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատեւ սթրեսը պակասեցնում է նոր նեյրոնների առաջացումը հիպոկամպում` ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է հիշողության համար: Ապացուցվել է նաեւ, որ երկարատեւ սթրեսը դառնում է նաեւ ավելորդ քաշի, սրտի հիվանդությունների ու դեպրեսիայի պատճառ: Այնուամենայնիվ, կան մի քանի մեթոդներ, որոնք գուցե ոմանց օգնեն խուսափել երկարատեւ սթրեսային իրավիճակներից:
1. Ինքնավստահ ու լավատես եղեք
Իրականում, մենք հազվադեպ կարող ենք կառավարել այն, ինչ կատարվում է մեզ հետ: Բայց մենք կարող ենք ամբողջությամբ հսկել ու կառավարել այն, ինչ մենք մտածում ենք այս կամ այն իրավիճակի մասին: Մարդիկ, որոնք կարողանում են հաղթահարել սթրեսը, իրենց աշխարհըկնալումը կենտրոնացնում են գործերի վրա, որոնք ավելի լավ են ընթանում` անկախ արդյունքից: Պոզիտիվ վերաբերմունքը թույլ է տալիս խուսափել սթրեսային ծանրաբեռնվածությունից: Անիմաստ է նյարդայնանալ մի բանից, որի վրա մենք չունենք ազդեցություն: Հաջողակ մարդիկ երկար ժամանակ ու ջանքեր չեն ծախսում այն մտքերի վրա, թե ուրիշներն իրենց մասին ինչ են մտածում: Նրանք ինքնավստահ են ու ինքնահավան, գիտեն, թե ինչ են ուզում կյանքից ու ինչի են ձգտում:
2. Շնորհակալ եղեք
Լավատեսական մտքերից բացի, անընդհատ ճնշման տակ գտնվող մարդիկ գիտեն ամեն մի փոքրիկ ուրախության գինը: Դրա համար նրանք շնորհակալ են: Դա կարող է լինել օրագիր, որտեղ շնորհակալական խոսքեր են գրված, պատին փակցված թեւավոր խոսքեր, որոնք հիշեցնում են լավ րոպեների մասին: Հաջողակ մարդիկ միշտ գտնում են առիթ շնորհակալ լինելու համար: Հենց այդ շնորհակալության զգացումն էլ հետագայում, երբ նորից վրա է հասնում սթրեսը, նրանք օգտագործում են, որպես պաշտպանիչ ուժ:
http://www.youtube.com/watch?v=BCJh7pwLm_s
3. Ցրվեք ու լիցքավորվեք
Տեխնոլոգիաները սովորեցրել են, որ մենք պետք է բոլորի համար հասանելի լինեք 24/7 ռեժիմով: Հաջողակ մարդիկ օգտվում են նոր տեխնոլոգիաներից, բայց դրանց գերին չեն դառնում: Նրանք ժամանակ առ ժամանակ հեռանում են ցանցից, օֆֆլայն դառնում, որպեսզի ժամանակ գտնեն իրենց գործերի, զբաղմունքների ու հետաքրքրությունների համար: Մարդիկ, որոնք հասել են հաջողության, ունեն տարբեր հետաքրքրություններ, հոբիներ, որոնք նրանց շեղում են ամենօրյա սթրեսից:
4. Շփվեք
Հաջողակ մարդիկ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չեն տեղադրում: Նրանք ունեն կոնտակտներ ու կապեր, որոնց վրա կարող են հույս դնել, երբ կա դրա կարիքը: Հաջողակ մարդիկ ունեն ուժեղ ու ամուր ընտանեկան, ընկերական, մասանգիտական կապեր, որոնք օգնության են հասնում դժվար պահերին: Հաջողակ մարդիկ ակտիվորեն օգնում են ուրիշներին ու նաեւ ստանում փոխադարձ օգնություն: Նման օգնականների պոտենցիալը մարդուն տալիս է ինքնավստահության զգացում:
5. Սովորեք լինել ավելի հեռանկարային
Սթրեսային իրավիճակի մասին մտածեք, որը եղել է մեկ, երկու, երեք կամ չորս ու նույնիսկ տասը տարի առաջ: Հիշում ե՞ք, ինչքան լարված էիք այն ժամանակ: Գրեթե այնպես, ինչպես հիմա: Դժվար իրավիճակում հիշեք, որ ամեն ինչ անցնում է: Մի օր «այսօր»-ը դառնալու է «երեկ»: Այն, ինչ հիմա թվում է անելանելի, վաղը կամ մեկ տարի հետո մոռացվելու է ու լուծված է լինելու: Նպատակներն ու ձգտումները թույլ են տալիս մտովի տեսնել ապագան, ընթացիկ իրադարձությունների հորիզոնից էլ այն կողմ` այդպես հաղթահարելով ու թոթափելով դրանց ճնշումը: Հիշողությունը, որ էլի դժվար ու անելանելի իրավիճակներ են եղել, բայց դրանք հաղթահարվել են, հանգստացնում են մեզ այսօր ու օգնում կառավարել սթրեսը բոլոր դժվար ժամանակներում: