Թե ինչպես արդյունաբերական ոլորտի դիզայները դարձավ Apple-ի գլխավոր «արտադրանքը»

September 25, 2015

Apple ընկերության դիզայներական բաժնի փոխնախագահ, 47-ամյա սըր Ջոնաթան Այվը վերջին ամիսներին իրեն նկարագրել է որպես «խորապես հոգնած և մշտապես մտահոգ» անձնավորություն: Երբ նա նստում է Apple-ի նախագծման ստուդիայի ալյումինե աթոռակին, կամ պետության ղեկավարների համար նախատեսված Բենթլի Մուլսանի ետևի նստարանին, հավանաբար մեծ գոհունակություն է ապրում: Նրա զբաղվածությունը լիովին գնահատված է: Վերջին երկու տասնամյակների ընթացքում դեպքեր են եղել, որ նա իրոք մտածել է Apple-ը թողնելու մասին, սակայն մնացել է` դառնալով Սթիվ Ջոբսի ամենամտերիմ ընկերներից մեկը` ավարտին հասցնելով iMac, MacBook, iPod, iPhone, and iPad ծրագրերը: Այսօր նա աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկի երկու ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Յուրաքանչյուր օր Սան Ֆրանցիսկոյից Apple-ի գլխավոր գրասենյակ` Սիլիկոնահովիտ աշխատանքի գնալու ճանապարհին նա մտածում և գիտակցում է, որ ընկերության հազարավոր աշխատակիցներ ապավինում են հենց իր որոշումներին և ճաշակին, ինչը խիստ պարտավորեցնող է:

                Սթիվ Ջոբսի այրին` Լաուրեն Փաուել Ջոբսը, որը մտերիմ է Այվիի և նրա ընտանիքի հետ, ասել է. «Ջոնին իր խառնվածքով արվեստագետ է»:

Սեպտեմբերյան մի առավոտ Այվին զրուցում էր մի քանի ընկերների հետ, որոնց մեջ էին  Քրիս Մարտինը` Coldplay խմբից, և բրիտանացի դերասան և գրող Ստեֆեն Ֆրայը: Ընկերներն Այվիին բնութագրում են որպես հոգատար, ուշադիր և նրբանկատ անձնավորության: Այդ առավոտ Apple ընկերությունը, նորաձևության տների նման, որոնք տարվա մեջ մի քանի անգամ նորարար արտադրանքով են ներկայանում սպառողին, հայտարարեց իր նոր ծառայությունների և ապրանքատեսակների մասին: Միջոցառմանը ներկա էին Ռուպերտ Մուրդոքը, Քեյվին Դյուրանը, Մարիսսա Մայերը` Yahoo ընկերությունից, Beats ընկերության հիմնադիր Ջիմմի Իովայնը: