ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Առաջին անգամ ամփոփ աշխատություն՝ 1920-ից մինչև 19

Առաջին անգամ ամփոփ աշխատություն՝ 1920-ից մինչև 1980-ականներին հայերի ներգաղթի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Նրանց դեմ ի՞նչ քաղաքականություն էր իրականացնում հանրապետական Թուրքիան: Ինչպե՞ս ստացվեց, որ 1920-ից հետո Խորհրդային Միությունը դիտարկում էր Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահա

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին ու իր գործընկեր Նաիրա Պողոսյանին հաջողվել է գտնել բավականին բացառիկ նյութեր, փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնազերծվել են վերջին 5-10 տարիներին: Թուրքագետ Նաիրա Պողոսյանի խոսքով, թեման ուսումնասիրել են տարբեր տեսանկյուններից՝ քաղաքական, մշակութային, Հայոց ցեղասպանության հիշողությանը վերաբերող դրվագների հիման վրա. «Տասնամյակներ շարունակ այս թեմայի մասին ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի իմացել, և ոչ ոք նույնիսկ չի էլ պատկերացրել, որ նման մարդիկ են եղել»:  

Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությամբ հայկական հարցը փաստացի վճռվում էր նորից և բոլորովին նոր շրջադարձում: Պոլսում խորհրդային հյուպատոսության առաջ հերթ էին կանգնում փրկվածները, և անմիջապես հայտնվում թուրքական մեդիայի, թուրքական հատուկ ծառայությունների և նույնիսկ թուրքահայ բեյերի թիրախում՝ ընդգծում է Պողոսյանը. «Լրիվ իրարից անծանոթ Հայաստանի տարբեր մարզերում ապրող մարդիկ գրեթե նույն պատմություններն էին կրկնում, այսինքն նույն ճանապարհն են անցել և նույն խնդիրներին են բախվել»:

Խորհրդային հյուպատոսության ադրբեջանցի աշխատակիցը, խորհրդային իշխանությունների վախերը, որ Հայաստան տեղափոխվող հայերի մեջ Թուրքիան կներդնի իր գործակալներին: Թուրքիայի վախերը, որ հայերը, կուտակվելով հայկական նահանգների մոտակայքում, Թուրքիան կտանեն նոր մասնատման, էրգիրից հայրենիք ճանապարհը դարձնում էին հայտնի սցենարով արտասովոր պատմություն. «Զուտ գիտական առումով հետաքրքիր է, որովհետև հայ ժողովրդի 20-րդ դարի պատմության գրեթե չարծարծված հիմնախնդրին է անդրադառնում»:
                                                              
«Փախուստ Էրգրից» գրքի հեղինակները գտել և ուսումնասիրել են բացառիկ արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը հույժ գաղտնի դասիչով են: Նրանք խոսել են Վանից ու Պոլսից Խորհրդային Հայաստան տեղափոխված հայերի ժառանգների հետ՝ պատմությունը ներկայացնելով անձնական և իրական մանրամասներով. «Աշխատանքի ընթացքում այնպիսի բացահայտումներ ենք արել մեզ համար, որ ժամանակ առ ժամանակ իսկապես կարիք էինք ունենում նույնիսկ քննարկել այդ բացահայտումները»:

Ցեղասպանելու որոշում կայացրած թուրքերի ժառանգները 100 տարի անց հայերի դեմ որդեգրել են նոր քաղաքականություն՝ հայկական հարցը դարձնել պատմության մի դրվագ ու էջ, որին վերաբերող ձևակերպումներն ընդամենը ճաշակի հարց են, դրանից բխող հետևանքները՝ անկարևոր։ Հենց այս սկզբունքով Թուրքիան փորձում է կառուցել Հայաստանի հետ նոր հարաբերություն՝ առանց պատասխանատվության զգացումի, ակնհայտ արհամարհելով իր ոճրագործությունը և նախապայման դնելով հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորումը:

Տասնամյակներ առաջ Հայաստանում հաստատված շատ թուրքահայերը դեռ խուսափում են բարձրաձայն խոսել՝ գիտակցելով թուրքական վտանգի ամբողջ իրականությունը, և այն, որ 1 դարում Թուրքիայում փոխվել են նախագահներ, կառավարություններ, եղել են հեղաշրջումներ: Չի փոխվել միայն պետական թշնամական քաղաքականությունը՝ այն, որ այդ ամբողջ ընթացքում հայերին Թուրքիայում հալածել են, դրդել գաղթի, մատնել սովի, կրոնափոխել, նվաստացրել, ունեզրկել և ոչնչացրել: Չի փոխվել Թուրքիան:

Կարդացեք նաև

Տարածել