[Անհավանական] Մեխիկոյում հայտնաբերվել է հազարավոր գանգերից պատրաստված աշտարակ

July 8, 2017

Մեխիկոյում աշխատող հնագետները ոչ մի կասկած չունեն` հայտնաբերել են մարդկանց գանգերից պատրաստված, մոտ 200մ տրամաչափով պատմական Հուեյ Ծոմպանթլի աշտարակի մի մասը: Այն քաղաքի գլխավոր բերդի` Templo Mayor-ի ծայրին է, իսկ բերդը կառուցվել է ացտեկների արևի, պատերազմի և մարդկային զոհաբերությունների աստծո պատվին:
[caption id="" align="aligncenter" width="615"]Lorena Vazquez, an archaeologist from the National Institute of Anthropology and History (INAH), works at a site where more than 650 skulls caked in lime and thousands of fragments were found in the cylindrical edifice near Templo Mayor. Հենրի Ռոմերո, Ռոյթերս[/caption]
Գանգերով աշտարակի գոյության մասին դեռ հայտնի իսպանացի կոնկեստադոր Հերնան Կորտեսի ժամանակից տեղեկություններ կային: Դրանք փոխանցել էր նրա զինվորներից Անդրես դե Տապիան, որն ուղեկցում էր Կորտեսին 1521-ի արշավանքի ժամանակ: Դե Տապիան գրավոր վկայություններ է թողել, ըստ որոնց աշտարակը կառուցվել է հազարավոր գանգերից, որոնք իրար են միացվել կրաքարի շաղախով:
Հիմա այն հայտնաբերած հնագետների մոտ ացտեկների կենցաղի վերաբերյալ իրականում ավելի շատ հարցեր են առաջացել: Պեղումներին մասնակցող կենսաբան-հնագետ Ռոդրիգո Բոլոնոսի խոսքով, այժմ ինչ-որ նոր բան է բացահայտվում, որի մասին նախկինում ոչ ոք ոչինչ չգիտեր և չէր կարող իմանալ:



Կարդացեք նաև․



Երկու տարի առաջ Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի հետազոտողները պեղումներ սկսեցին Մեխիկոյի Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճարում, որն այժմ ացտեկների գլխավոր աստծուն նվիրված բերդի տեղում է: Նրանց բացահայտումը ացտեկների արարողությունների և կենցաղի վերաբերյալ բացառիկ արժեքավոր է: Գանգերի նման դարակները և մարդկային զոհաբերությունները տարածված էին Կենտրոնական Ամերիկայի ազգերի մշակույթներում: Գանգերից կառուցված այս աշտարակն ամենամեծերից մեկն է համարվում:
Ացտեկները զոհաբերվածների գանգերով աշտարակ էին կառուցել` ցուցադրելու իրենց իշխանությունն ու հզորությունը: Այլ մշակույթներում, ինչպես Մայաների կամ Տոլտեկների մոտ, նման սովորույթ չկար: Նրանք նման շինություններ էին կառուցում թշնամիների գանգերից: Հնագետները չէին սպասում, որ Հուեյ Ծոմպանթլիում կանանց և երեխաների գանգեր կգտնեն, որովհետև հայտնի է, որ ացտեկները զոհաբերում էին առողջ և երիտասարդ տղամարդկանց: Հնագետներն արդեն 650 գանգ են պեղել, դրանցից շատերը կրաքարով են ծածկված, որով իրար են միացված:

THE ATLANTIC