[newmusic] Լռենք ու լսենք. առավոտյան ավստրալացիներ, կեսօրին` Գաս Վան Սենթ, երեկոյան՝ խիստ համեստ Քենդրիք Լամար

April 1, 2017

Ցանկը սկսենք պարային, թեթև, բայց որակյալ գործով` Miami Horror - Dark Love: Ավստրալական խմբի նոր երգը կարծես ստեղծված լինի առավոտյան թարմ վիճակում աշխատանքի գնալու համար, երբ սուրճն արդեն խմել ես ու պետք է ինքդ քեզ համար պարելով հագնվես:
[embed]http://youtu.be/Tk_zd_xI0IM?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Հունիսի 2-ին լույս կտեսնի alt-J խմբի 4-րդ ալբոմը` «RELAXER»: Դատելով ալբոմի առաջին 2 սինգլներից` անվանումը ավելի քան դիպուկ է: Խոսքս վերաբերվում է հատկապես երկրորդ սինգլին` «In Cold Blood»-ին: Տիպիկ «alt-J»-յան հնչողություն և իսկական RELAX:
[embed]http://youtu.be/AkuveBPhkII?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Danny Brown-ի «Ain’t It Funny»-ի տեսահոլովակը արծարծում է արդեն բավականին ծեծված մի թեմա` հեռուստատեսության ու իրական կյանքի տարբերության ցավալի կողմերը: Նման մի բան արդեն տեսել ենք Ջիմ Քերիի կատարմամբ` «Թրումենի շոուն» ֆիլմում: Սակայն այս տեսահոլովակը իրոք ցավեցնում է: Բացի այդ` հոլովակի ռեժիսորն է կատակերգու դերասան Ջոնա Հիլը, իսկ ռեժիսոր Գաս Վան Սենթը հանդես է գալիս որպես դերասան: Մի խոսքով` այսպիսի խառը, բայց հետաքրքիր ու լսվող բաներ:
[embed]http://youtu.be/7L4JnAuW00k?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Նախորդ տեսահոլովակի ազդեցությունից թեթևանալու համար իդեալական տարբերակ է ժամանակակից բլյուզի, ինչպես արդեն նշել եմ, լավագույն ներկայացուցիչներից մեկի` Gary Clark Jr.-ի «Our Love»-ը: Այստեղ ամեն ինչ պարզ է ու գեղեցիկ:
[embed]http://youtu.be/eyGWBTCZ3mk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Ալտերնատիվ կամ էմբիենթ ռոք սիրողներին միանշանակ կգոհացնի 1989թ. հիմնադրված, 1995թ. գործունեությունը դադարեցրած, իսկ 2014թ.-ից` կրկին վերսկսած Slowdive խմբի «Sugar for the Pill» երգը: Մեղմ բիթեր ու վոկալ, բայց և առանց ձանձրացնելու նույնիսկ փոքր նշույլի:
[embed]http://youtu.be/BxwAPBxc0lU?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Եվ, իհարկե, շաբաթվա հերոսը: Նա, ինչպես միշտ, անկանխատեսելի է, չափազանց համարձակ ու տարօրինակ: Առանց այս վերջին հատկանիշի, կարծում եմ, Kendrick Lamar-ը չէր լինի այն, ինչ կա հիմա: «HUMBLE»-ի մասին շատերն արդեն հասցրել են հիացական կարծիքներ գրել, իսկ ես ավելացնելու բան չունեմ: Պարզապես տեղադրում եմ հղումը` ևս մեկ անգամ հաճույք ստանալու համար:
[embed]http://youtu.be/tvTRZJ-4EyI?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]