Պոլինա Գրիֆիս. Նյու-Յորք - Մոսկվա տրանզիտ և «А-студио», որն իմը չէր

January 23, 2016

- Պոլի՛նա, ո՞ր տարիքից սկսեցիք երգել:
- Ձեր հարցն ինձ մի անեկդոտ հիշեցրեց: Ամուսինը հարցնում է կնոջը. «Սիրելի՛ս, ո՞ր օրն է գալու զոքանչը»: Կինը. «Որ օ՞րը, թե՞ որ գրողի ցավի համար»: Հստակ չեմ կարող ասել, թե որ տարիքից եմ երգել: Արդեն հաճախում էի երաժշտական դպրոց, երբ սկսեցի երգել: Հորաքույրս երաժշտական դպրոցի ուսուցիչ էր. ընդհանրապես մեր ցեղում համարյա բոլորը երաժիշտ են եղել: Նա նստում էր դաշնամուրի առջև, և ինձ համար արդեն անհետաքրքիր էր երգել զուտ երգի մեղեդին: Ես ցանկանում էի խաղալ երգի հետ, դարձնել այն երկձայն: Դա ինձ համար ավելի հետաքրքիր էր, քան թե պարզապես երգը կատարելը:
Աննա Չուրինա. «Playboy»-ի հրեշտակը

  • Ռուսական կինոյի «Եկատերինան». Ամենամերկ ու ամենաուժեղ Յուլյա Աուգ

  • Հիտլերից մինչև պորուչիկ Ռժևսկի. Պավել Դերևյանկո




  • - Ի՞նչ է Ձեզ համար երգը:
    - Երգն ինձ համար իրական հաճույք է: Իմ կյանքում ես այնքան շատ եմ ապրել երաժշտությամբ, որ մտավախություն ունեմ՝ այն կարող է ծանրաբեռնել ինձ: Երբ ես մտնում եմ բեմ, երբեմն ոգևորության պակաս եմ զգում: Այդ իրավիճակից խուսափելու համար ես ստիպված եղա բացել սեփական գործակալություն, որի միջոցով կարողանում եմ իմ սիրելի արտիստներին ու երգիչներին հրավիրել համերգներիս: Այսպես հաճելի է ոչ միայն երգել, այլև բեմ դուրս գալուց առաջ ունկնդրել այդ երգիչներին ու հաճույք ստանալ: Գործակալությունն օգնում է աշխատել իմ սիրելի արտիստների ու երգիչների հետ, որոնք ժամանում են Լոնդոնից: Սիրում եմ Լոնդոնը, այդ քաղաքի մշակույթն ու երաժշտությունը: