Հիտլերից մինչև պորուչիկ Ռժևսկի. Պավել Դերևյանկո

Հիտլերից մինչև պորուչիկ Ռժևսկի. Պավել Դերևյանկո

Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը «Պորտֆոլիո» նախագծի շրջանակում զրուցել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Պավել Դերևյանկոյի հետ, ով պատմել է թատրոնում 7-8 ժամ փորձերի, նոր կինոնախագծերի ու թե ինչպե՞ս է նոր կերպարի օգնությամբ փորձում սեքսուալ հեղափոխություն իրագործել:

texkanqderevyanko1

– Մանկուց խաղում եք թատրոնում, սակայն դպրոցից գնացել եք խոհարարական ուսումնարան: Ինչո՞ւ:

– Երևի լեզուս չպտտվի ինչ-որ հետաքրքիր բանով բացատրել… Դե՛, երևի փնտրել եմ ինձ, զբաղվել ամեն տեսակի անհեթեթություններով, մեկ մի կողմ եմ նետել ինձ, մեկ՝ մյուս, նաև այնպես է պատահել, որ 3 ամիս խոհարարություն եմ սովորել:

– Ձեր ուղին սկսել եք բեմից, այնուհետև եղել է կինոն: Ո՞րն է ավելի հոգեհարազատ:

dervyanko-4– Մոտ է թատրոնը, թե կինո՞ն… Ամեն ինչն է մոտ: Հուսամ՝ ինձնից հեռու չեն թատրոնն ու կինոն: Թատրոնը մշտական աշխատանք է՝ կոպիտ, երբեմն դաժան, բարդ, քանի որ ծախսվում ես, անհրաժեշտ բոլոր ուժերդ ես կենտրոնացնում՝ և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական: Այս իմաստով կինոյում ավելի հեշտ է. թատրոնում փորձերը շարունակվում են օրը 7-8 ժամ, իսկ կինոյում աշխատանքային օրը 12 ժամ է, երբեմն այն տևում է 14, 15, 16 ժամ, վերջերս ունեցա 19-ժամանոց նկարահանում: Կինոյում ժամերի քանակն ավելին է, քան բեմական փորձերինը, բայց կարծես թե ամեն բան ավելի հեշտ է ընթանում:

– Եթե կանգնեք ընտրության առջև, ո՞րը կընտրեք՝ կինո՞ն, թե՞ թատրոնը:

– Չգիտեմ, պետք է դիտարկել՝ ըստ հանգամանքների: Հույս ունեմ, շատ եմ ուզում հուսալ, որ այդպիսի իրավիճակ չի ստեղծվի: Թատրոնը միշտ պետք է անհատականությունը պահպանելու և պրոֆեսիոնալ աճի համար: Ինձ համար այս երկու հատկանիշները երբեմն միահյուսված են:

– Բարդ դերեր ունեցե՞լ եք:

– Ինչպես կյանքում մենք բոլորս դերեր ենք խաղում, որոշ դերեր ավելի հեշտ են ստացվում, որոշները՝ բարդ: Այդպես է նաև արվեստում: Կան հեշտ և բարդ դերեր:

– Ո՞րն է Ձեզ համար ամենասիրելի կերպարը:

– Իմ վերջին ֆիլմում՝ «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի», կենտրոնացել են իմ փորձառության ընթացքում կիրառված դրական պահերը, պրոֆեսիոնալ տեսակետից դրական պահերը: Ես այնտեղ հանդես եմ եկել երկու դերում ՝ կերպարանավորել եմ պորուչիկ Ռժևսկուն և Ռժևսկի կոմսուհուն: Նապոլեոնն արշավում է Մոսկվայի վրա, մերոնք էլ նստում են խորհրդի և որոշում, որ նրան պետք է հեռու պահել Մոսկվայից: Հասկանալի է, որ նա պետք է գրավի Մոսկվան, իսկ ի՞նչ տարբերակներ են առաջարկում պարոնայք Կուտուզովը և բոլոր նրանք, ովքեր ներկա են պատմական նիստին: Մարատ Բաշարովը՝ Բագրատիոնը, ասում է. «Մեկը կա՝ աքսորավայր է գնում՝ ցմահ բանտարկության: Պորուչիկ Ռժևսկին դատապարտվել է Մոսկվայում սեքսուալ հեղափոխություն իրագործելու համար…»: Սա էր իմ կերպարը: Երկար չպատմեմ. սա ասես շարունակությունն է «Гитлер капут» ֆիլմի և բոլոր առումներով լավագույն ֆիլմն է՝ սցենարական, ռեժիսորական, դերասանական խաղը ՝ արտակարգ: Շատ գեղեցիկ ֆիլմ է, և այն ամենը, ինչ կապված է այդ ֆիլմի հետ, ինձ համար սկսվում է «շատ» գերադրականով:


Ռուսական կինոյի «Եկատերինան». Ամենամերկ ու ամենաուժեղ Յուլյա Աուգ


dervyanko-3– Ճանաչված լինելն ինչպե՞ս է ազդում Ձեզ վրա:

– Տարբեր կողմերից է ազդում, տարբեր կետերի վրա է ներգործում, և իսկապես շատ կարևոր է, որ զգոն լինես (ինչպես երգում է մեր հանճարեղ Վիկտոր Ցոյը, «Հետևի՛ր քեզ, եղի՛ր զգոն»): Սա շատ-շատ… Այսպիսի արտահայտություն է՝ աչքերի մեջ և ոչ ունքի: Հետևի՛ր քեզ, եղի՛ր զգոն. մեծ գործ է:

– Երկրպագուներն անհանգստացնո՞ւմ են:

– Առանձնապես ո՛չ: Ուզում եմ ասել՝ առանց հիստերիաների, ամեն ինչ՝ չափի մեջ: Պետք է այնպես ջանալ, որ քեզ հետ ամեն բան ընթանա ադեկվատ, չափավոր: Եթե դրան ինչ-որ կերպ ձգտես, ապա, ըստ իս, կստացվի… Համենայն դեպս, ես կարողանում եմ:

– Դուք արդեն հայր եք. ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր մեջ՝  որպես մարդու, որպես դերասանի:

– Ես, իհարկե, ավելի ու ավելի եմ ծաղկում ու հալվում նրա ներկայությամբ: Շատ զվարճալի է հետևել սեփական անձին այդ պրոցեսում: Փոխվում է, ինչ-որ բան փոխվում է անընդհատ: Ես ուզում եմ դիտարկել, բայց դեռևս որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ինձ թվում է՝ անվերջ շարունակվող զգացում է: Ա՜, ես երջանկացա, հարստացա… Անկասկած, ես երջանիկ ու հարուստ եմ դարձել, բայց դա տարբեր գույների ու երանգների մեծ ներդաշնակություն է, որը պետք է ապրել և զգալ:

dervyanko-1– Ի՞նչ հետաքրքրություններ ունեք՝ բացի կինոյից և թատրոնից:

– Ամենահետաքրքիր հետաքրքրությունը, իհարկե, կյանքն է: Ավելին, քան հենց մեր կյանքն է, դժվար է հնարել, չէ՞, այնքան մեծ ու բազմազան է այն: Շատ եմ սիրում երաժշտություն լսել: Ես մելոման եմ և մոտս միշտ երգեր կան կրիչով: Հավաքում եմ տարբեր ուղղություններ՝ փանկ, փանկ հաուս, ռեգգի, ռոք, ռոքնռոլ, դասական երաժշտութ
յուն… Սիրում եմ դրա միջոցով հատուկ մթնոլորտ ստեղծել իմ շուրջը: Եվ քանի որ մենք բոլորս եսասեր ենք, մենք մեզնից ինչ-որ բան ավելացնում ենք: Իհարկե, շատ լավ է, որ քո եսասիրական տրամադրությունները համընկնում են շրջապատող աշխարհի հետ, ինձ դուր է գալիս: Հրաշալի է… Ինձ երբեմն սպորտն է դուր գալիս:

– Երազա՞նք էլ ունեք:

– Իհարկե, երազում եմ լուսավոր կյանքի մասին, լուսավոր պահերի մասին… Ախր դրանք քիչ են… Երազում եմ, որ դրանք, որքան հնարավոր է, շատ լինեն:

 

Գրել կարծիք