ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Սուր

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Ի՞նչ բացառիկ իրադարձություններ, պատմական հանդիպումներ, ֆունդամենտալ որոշումներ, սուր ելույթներ են տեղի ունեցել 1988–1992 թվականներին հայ-ամերիկյան հարաբերություններում, ինչպիսի՞ նշանակության փաստաթղթեր են ստորագրվել, որոշիչ դեպքեր են արձանագրվել այդ տարին

«Հայաստանն ու Բուշն անձամբ. 1988-1992 թթ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի հեղինակը քաղաքագետ Սուրեն Սարգսյանն է։ Նա ամերիկագետ է և ամերիկյան հետազոտություններով զբաղվող՝ Հայաստանի եզակի մասնագետներից։ Քաղաքագետն ընտրել է հենց 1988–1992 թվականները, քանի որ դրանք հայ–ամերիկյան հարաբերությունների պատմության ամենաակտիվ և բուռն զարգացող տարիներն էին։ Աշխատությունում ամփոփված են պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ 4 տարիներին, լույս են սփռում ՀՀ–ԱՄՆ կապերի հաստատման, առաջին շփումներին՝ բացահայտելով մինչև այժմ անհայտ մանրամասներ։

Գրքում անդրադարձ կա նաև այդ տարիներին տեղի ունեցած միջազգային ու տարածաշրջանային բուռն զարգացումներին, որոնք ուղղակիորեն ազդել են հայ–ամերիկյան հարաբերությունների վրա ու դեռ շարունակում են։  Գիրքն ուսումնասիրում է գաղտնազերծված փաստաթղթեր, որոնցում մանրամասն նկարագրված է, թե ինչ էին խոսում հայ և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին հանդիպումներում, ինչպես էին պատկերացնում հետխորհրդային նոր աշխարհակարգը, ինչ էին ուզում միմյանցից ու ինչպես էին ձևավորում հետագա հարաբերությունները։

Քաղաքագետն այդ ժամանակաշրջանն ու հայ–ամերիկյան հարաբերությունները ներկայացնում է 3 իրադարձությունների համատեքստում. 1988–ի երկրաշարժը, Հայաստանի անկախության հռչակումը և Ղարաբաղյան պատերազմը։ Այդ տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուղղված էր ԽՍՀՄ փլուզման հետևանքները մեղմելուն։ Հեղինակը նաև անդրադառնում է, թե քաղաքական ինչ գիծ էր տանում Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչու էր ԱՄՆ-ի համար խիստ կարևոր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Գրքում ներկայացված են նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայ և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների զրույցներն ու տեսակետները, որոնք երբեք հրապարակային չեն եղել։

                                                               

Ըստ Սուրեն Սարգսյանի վերլուծության, երկու երկրների քաղաքական հարաբերությունների առաջին հիմքերը դրել է ԱՄՆ 41-րդ նախագահը։ Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականության որդեգրած ուղղությունները մեծ ազդեցություն են գործել նորանկախ Հայաստանի վրա. «Երբ Բուշն ընտրվեց նախագահ, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը գտնվում էին հարաբերությունների պատմականորեն ամենաակտիվ և հավանաբար ամենաջերմ փուլում, եթե հաշվի չառնենք դաշնակցությունը Երկրորդ աշխարհամարտում։ Վերջին 8 տարիներին զբաղեցնելով ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը և համարվելով Ռեյգանի իրավահաջորդը՝ Բուշն ակտիվ մասնակցություն ուներ այդ սերտ շփումներին»։
 


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ



Պատմական ու դիվանագիտական փաստերը գրքում ամբողջացել են լուսանկարներով ու արխիվային փաստաթղթերով։ Դրանցից մեկը, օրինակ, 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան ժամանած Բուշի որդու ու թոռան լուսանկարներն են ու հարցազրույցները. «1989–ի մայիսի 12-ին Տեխասի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Բուշն անդրադառնում է Հայաստանին. «Դառը ճշմարտությունն այն է, որ ոչինչ մեզ չի ստիպում մեր ընդհանուր մարդկայնությունը ճանաչել ավելի արագ, քան բնական աղետը։ Ես, իհարկե, մտածում եմ մի քանի ամիս առաջ Խորհրդային Հայաստանում տեղի ունեցածի մասին՝ աղետ, որի համար ոչ մեկին չես կարող մեղադրել, առանց պատերազմի՝ պատերազմանման ավերածություններ։ Մեր որդին մեր 12–ամյա թոռնիկին տարավ Երևան։ Տուժածներին սփոփելուց և սգավորներին մխիթարելուց հետո հայր և որդի գնացել էին եկեղեցի, միասին նստել ավերածությունների մեջտեղում ու արտասվել։ Ինչպե՞ս կարող են մեր երկու երկրները մեծացնել հոգատարության այս պարզ արտահայտումը։ Ինչպե՞ս կարող ենք փոխանցել մեր ժողովրդի բարի կամքը»»։

Երկրաշարժից ու հայ–ադրբեջանական բախումներից բացի, քաղաքագետը ներկայացրել է նաև այն պատմական ու կարևորագույն այցերը, որոնք տեղի են ունեցել երկու երկրների միջև բարձր մակարդակով։ ԳԽ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այցն ԱՄՆ, հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Ջորջ Բուշի՝ Հայաստանի անկախության ճանաչումը, Գորբաչովի այցը Նյու Յորք. այս իրադարձությունները տասնամյակների ընթացքում գրեթե քաղաքագիտական վերլուծության չեն ենթարկվել։ Մինչդեռ, ըստ քաղաքագետի, 1990–ականների սկզբին Բուշի վարչակազմի ձևավորած օրակարգն այնքան հիմնարար էր, որ այսօր էլ մնացել է ամերիկյան տարածաշրջանային քաղաքական առաջնահերթություններում։

Newmag-ի հրատարակած Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ. 1988-1992 թթ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 13։00-ին։

Շնորհանդեսին կմասնակցի հեղինակը, ստեղծագործական խումբը, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը գրքի գլխավոր հերոսներից է։

14։00-ին քննարկումների սրահում կմեկնարկի պանելային քննարկում՝ նվիրված հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին։ Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպաններ, որոնք կխոսենք թե ինչպիսի օրակարգ և կառուցվածք կունենա ՀՀ-ԱՄՆ օրակարգը պատերազմից հետո։

Կարդացեք նաև

Տարածել