ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ռուսական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է «Օր

Ռուսական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարին

newmag-y-n

«Книжная индустрия» գրական պարբերականն անդրադարձել է «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարին: Ըստ կայքի, դեռ 2020-ին «Օրակուլ» և Newmag հրատարակչությունները միավորեցին ուժերը, որ հայերեն թարգմանեն ու հրատարակեն ռուս հեղինակների գործերը: Ըստ պարբերականի, այս գա

Հայաստանում 2020-ի սկզբին «Օրակուլ» և Newmag հրատարակչությունները միավորեցին  ուժերը՝ ռուս հեղինակների գործերը հայերեն թարգմանելու նպատակով: Ավելի վաղ Օրակուլ հրատարակչությունն արդեն հրատարակել էր ժամանակակից ռուսական արձակի անթոլոգիա, որում ընդգրկված են ավելի քան տասը ռուս հայտնի հեղինակներ, Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը, Սողոմոն Վոլկովի «Երկխոսություններ Վլադիմիր Սպիվակովի հետ» և այլ գրքեր: Արդեն 2021-ին «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարով նախատեսված  է հրատարակել ռուս հեղինակների հայերեն թարգմանված տասից ավելի գիրք:

Հայաստանում այս մատենաշարի հայտնվելը, որը հրատարակում է միայն ռուս հեղինակներ հայերեն թարգմանությամբ, աննախադեպ է:

Հունվարին հրատարակվեց Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը, իսկ տպաքանակը սպառվեց մեկ ամսվա ընթացքում: Այժմ պատրաստվում են հրատարակության Նարինե Աբգարյանի, Սաթի Սպիվակովայի, Մարգարիտա Գրաչևայի, Կազիմիր Մալևիչի և այլոց գրքերը: 2022 թվականին, հավանաբար, գրքերի քանակը կավելանա:

Հայաստանում այս մատենաշարի հայտնվելը, որը հրատարակում է միայն ռուս հեղինակներ հայերեն թարգմանությամբ, աննախադեպ է: ԽՍՀՄ փլուզումից հետո 30 տարի Հայաստանում լույս էին տեսնում ռուս հեղինակների հայերեն թարգմանված գրքերը, բայց դա արվում էր քաոտիկ և ոչ նպատակային: Գրքերի մեծ մասը պարզապես ընթերցողին չէր հասնում ՝ անհետանալով գրախանութների դարակներում:

«Օրակուլ» հրատարակչության տնօրեն, Ռուսաստանի PEN կենտրոնի անդամ Ռուբեն Իշխանյանն ասում է, որ նման շարք ստեղծելու ճանապարհը երկար ու դժվար էր: «Մեզ աջակցում են Միխայիլ Պրոխորով հիմնադրամը և Թարգմանչական ինստիտուտը. նրանց օգնությունն անգնահատելի է: Սակայն միայն այս կազմակերպությունների օգնությամբ տարեկան մեկ կամ երկու գիրք կարող էինք հրատարակել»:


Newmag հրատարակչությունը շուկայում է արդեն 3 տարի, բայց արդեն հասցրել է գրավել մեծ լսարան ու դառնալ ընթերցողի ճաշակ թելադրող: «Օրակուլ» հրատարակչության հետ գործակցության մեկնարկից առաջ Newmag-ը հայերեն թարգմանությամբ հրատարակել է օտարազգի հեղինակների՝ Յուվալ Նոյ Հարարիի, Նիլ Ֆերգյուսոնի, Պաոլո Ջորդանոյի, Շառլ Ազնավուրի, Մարկ Մենսոնի և այլոց բեսթսելլերները:

Բացի դարավոր բարեկամությունից, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ, երիտասարդ ընթերցողներին գրավում են ռուսական ժամանակակից իրականությունը, նոր հեղինակները, ռուսական արդի թեմաները:

Newmag հրատարակչության գլխավոր տնօրեն, «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով ՝ ռազմավարական նշանակություն ունի ռուսերեն հեղինակների հայերեն թարգմանած գրքերի հրատարակումը: «Իհարկե, ամենամեծ մտահոգությունը կապված էր ռուսերենից հայերեն թարգմանելու նպատակահարմարության հետ, որովհետև եթե մարդիկ կարող են կարդալ բնօրինակով, ինչու է պետք թարգմանությունը: Պարզվեց, որ չնայած Հայաստանում մեծամասնությունը խոսում է ռուսերեն, բայց դա բավարար չէ գիրք կարդալու համար: Ուստի նրանք նախընտրում են կարդալ ռուսերեն հեղինակներին հայերեն թարգմանված: Ռուս գրականությունը հետաքրքիր է մեր ընթերցողներին: Բացի դարավոր բարեկամությունից, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ, երիտասարդ ընթերցողներին գրավում են ռուսական ժամանակակից իրականությունը, նոր հեղինակները, ռուսական արդի թեմաները»:

Հեղինակներ ընտրելիս` «Օրակուլ» և Newmag հրատարակչություններն ակտիվորեն գործակցում են AST ռուսական հրատարակչությունների և Ելենա Շուբինայի, Alpina Publisher-ի, Azbuka-Atticus-ի հետ: COVID-19 համաճարակի պատճառով գրքերի շնորհանդեսներն անցկացվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակներում:

Կարդացեք նաև


Նման մատենաշարը հիանալի հնարավորություն է ռուս հեղինակներին իրենց նպատակային լսարանին հասնելու համար: Հրատարակիչները վստահ են, որ երբ կորոնավիրուսը վերանա, գրական փառատոների և  այլ միջոցառումների անցկացումը հնարավոր դառնա, հեղինակները կկարողանան գալ Հայաստան ՝ հանդիպելու հայ ընթերցողների հետ:

Տարածել