Ի՞նչ երգ լսել աշնանը

November 3, 2014

Աշնանային անձրևների սեզոնը բացվել է` իր հետ բերելով թախծոտ ֆեյսբուքյան ստատուսներ ու անձրևի մասին տխուր երգերի լինքեր։ Բայց ինչու՞ այդպես, եթե անձրևի մասին կա մի երգ, որը համարվում է աշխարհի ամենապոզիտիվներից մեկը։ 1969թ. Բի Ջեյ Թոմասի կատարմամբ առավել հայտնի դարձած «Raindrops keep falling on my head» («Անձրևի կաթիլները ընկնում են գլխիս») երգը կստիպի մոռանալ անձրևի տխուր կողմերը ու ժպտալ։