Գրքաքննադատների ու համաշխարհային մամուլի արձագանքը՝ Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» գրքի մասին (տեսանյութ)

March 30, 2023

Նուար ժանրի այս վեպը սուր սարկազմով և հետաքննական պատմություններով նվաճել է ավելի քան երկուսուկես մլն ընթերցողների սրտերը ամբողջ աշխարհում: Այս վեպը Օսմանի եռագրության դեբյուտային գիրքն է, որի մասին խոսեց ու գրեց համաշխարհային  մամուլը։ «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը արժանացավ գրաքննադատների բարձր գնահատականին։ 

Այս գրքի հաջողությունը զարմանալի չէ, ա՜խր ինչպես կարելի է այն չսիրել։ Պատկերացրեք՝ 4 տարեցներ, որոնք ապրում են նույն ավանում, ամեն հինգշաբթի հավաքվում են քննարկելու սպանություններ, երբ հանկարծ հենց իրենց հարևանությամբ տեղի է ունենում իրական դեպք։ Պատահական չէ, որ վեպը հայտնվեց 2021-ի լավագույն թրիլերների ցուցակում։ Սցենարը, կերպարները հրաշալի են։ Նմանատիպ այլ պատմվածքներ կան, որոնք ընթերցելիս երբեմն առաջանում է սարդոնիկ ժպիտ, բայց այս գիրքը այլ է, լի արկածներով և կարեկցանքով։ Այն ընթերցելը հաճույք է։ Տարօրինակ է կարդալ դեդեկտիվ և ժպտալ՝  Օսմանը վերցրել է մռայլ ժանրը և դարձրել հաճելի, որը տրամադրություն է  բարձրացնում։  

Ա․Ջ․ Ֆինն, գրող 

Հիացած եմ ամեն բառից, խորամանկ ստեղծված ինտրիգներից, այս վեպը ոչինչով չի զիջում Ագատա Քրիստիին։ Հիացած եմ հերոսների աղմկոտ խմբից, սրամիտ դիալոգներից։ Բայց նախևառաջ վեպը սիրել եմ հոգեբանական ամրության համար, էմոցիոնալ խորության և իրական ջերմության համար։ Շքեղ վեպ է։  

Քեյթ Ատկինսոն, գրող
 

Վեպը լույսի ճառագայթ է  համատարած մռայլության մեջ․․․ մաքուր երջանկություն։  

Էլիս Օկիֆի, գրական քննադատ, լրագրող 

                                                                              

Օսմանի սրամիտ վեպը ցույց է տալիս ծերության լավ կողմերը։  

Wall Street Journal

Սրամիտ, ուրախ և զգացմունքային։  

The Daily Express 

Տարվա բացահայտումներից մեկը՝ ուրույն ոճ, զվարճալի և կարևորը՝ ի սրտե։ Գրքի գլխավոր հմայքն այն է, որ պատմությունը ավելին է, քան պարզապես դետեկտիվը։  

The Times
 

Անընդհատ նոր մանրամասներ են բացահայտվում հերոսների կյանքի և սիրո մասին և գլխումդ միայն մեկ միտք է պտտվում․ հանկարծ պատմությունը չավարտվի, որ կրկին ու կրկին հանդիպես հերոսներին։

 The Telegraph 

Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը խելացի է, զվարճալի, անհավանական քնքուշ, գաղտնի սպանության էլեմենտները նման են Ագատա Քրիստիին։ Գրական հետախույզները, ընթերցողները հիասթափված չեն լինի։ Այն իսկական նվեր է ընթերցող աշխարհին։ 

Կարդացեք նաև