BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հիթային հեռուստավիկտորինաների պրոդյուսերից դետեկտի

Հիթային հեռուստավիկտորինաների պրոդյուսերից դետեկտիվ գրող, որի դեբյուտային գործը ամենավաճառվածն է Հարրի Փոթերից հետո (տեսանյութ)

newmag-y-n

BBC-ի Pointless հեռուստաշոուի աստղ, պրոդյուսեր և տարբեր ժամանցային նախագծերի հեղինակ Ռիչարդ Օսմանի «Սպանություններ ակումբ՝ ամեն հինգշաբթի» գիրքը դարձավ իսկական սենսացիա գրական աշխարհում։ Սա Օսմանի Օսմանի դետեկտիվ եռագրության առաջին մասն է։ Օսմանն իր պատ

Երբեք մի թերագնահատեք ձեր տատիկներին ու պապիկներին՝ նրանք կարող են բացահայտել իրական սպանություններ. իր ընթերցողներին հուշում է Ռիչարդ Օսմանը՝ վերջին տարիների ամենահայտնի դեդեկտիվի հեղինակը. «Ժամանցային շոուներում կարևոր ու բարդ գործը մարդկանց ուշադրությունը պահելն ու զվարճացնելն է։ Նույնն էլ գրքի դեպքում է։ Վախենում եմ, որ մարդիկ կարող են չցանկանան վերադառնալ պատմությանը։ Այդ պատճառով պետք են այնպիսի հերոսներ և դինամիկ սյուժե, որը ընթերցողները սիրեն։ Ինչպես հեռուստադիտողն  ամեն վայրկյան կարող է շեղվել և փոխել ալիքը, նույնն էլ այստեղ է։ Եվ քանի դեռ ընթերցողները կիսատ չեն թողնում գիրքը, ուրեմն ամեն բան ճիշտ եմ անում, դե գոնե հույս ունեմ»։

Հիթային հեռուստավիկտորինաների պրոդյուսերը վերապրոֆիալվորվեց դետեկտիվ գրողի և «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» գիրքը դարձավ ամենավաճառվող դեբյուտը Հարրի Փոթերից հետո. «Ես գրում եմ օրը 2 ժամ՝ չեմ շեղվում սոցցանցերով, չեմ պատասխանում  զանգերին, միայն խոտաբույսերով թեյ և սեղանին վառվող  մոմ՝ ամեն ինչ անգլիական ձևով։ Քանի դեռ գիրք չէի գրել, թվում էր, թե դրա համար ինչ-որ ալքիմիա է հարկավոր կամ որևէ կայծ։ Բայց գաղտնիքը պարզ է՝ մտածել հետաքրքիր պատմություն և շարադրել»։

                                                                     

Պատմությունը թոշակառուների մասին է, որոնք բացահայտում են առեղծվածային սպանությունների շղթան։ Թոշակառուների համար նախատեսված ավանում բնակվում են պատմության գլխավոր 4 հերոսները, նախկին գործակալ Էլիզաբեթը, սոցիալիստական շարժման լիդեր Ռոնը, եգիպտացի հոգեբույժ Իբրահիմը և քնքշությամբ աչքի ընկնող բուժքույր Ջոյսը։ Տարիքային 65+ խմբով էլ հավաքվում են ամեն հինգշաբթի և սկսում բացահայտել սպանությունների արյունոտ կծիկը, որոնք կատարվում են իրենց հարևանությամբ։ Աշխատում են նաև ոստիկանության հետ, բայց ավելի արագ։ Գործին չի խանգարում ո՛չ հիշողության վատթարացումը, ո՛չ զարկերակային ճնշումը և ո՛չ էլ քիչ շարժունակությունը։

«Առաջին հայացքից հերոսները շատ տարբեր են, բայց ունեն ընդհանուր նպատակ, որի շուրջ միավորվում են։ Էլիզաբեթը առաջնորդում է նախկինում աշխատել է լրտես, ունի կապեր, գաղտնապահ է և փոքր ինչ կասկածամիտ։ Կարողանում է շատ արագ մարդկանց հետ լեզու գտնել։ Ջոյսը ավելի զգացմունքային է, թվում է, թերագնահատված է, բայց  կարողանում է տարբեր խնդիրների լուծումը տալ՝ ակնթարթորեն։ Իբրահիմը ավելի ինքնամփոփ է, նախկին հոգեբույժը չափից շատ ուշադիր է իր առողջությանը, զբաղվում է յոգայով և կարևոր մասնակցություն ունի հանցանքի բացահայտմանը։ Ռոնը փառասեր է, վերլուծական մեծ կարողությամբ և սպանության կասկածյալներից մեկի հայրն է։

Ռիչարդ Օսմանը 52 տարեկան է, ծնվել է Անգլիայում։ Նա և եղբայրը, որն այժմ փոփ աստղ է, մեծացել են մայրիկի հետ։ Վեպը գրելու մասին Օսմանը մտածեց, երբ այցելում էր մորը՝ տիկին Բրենդային ,որը  բնակվում է Անգլիայի հարավում գտնվող թոշակառուների համար նախատեսված ավանում, ճիշտ այնպիսին, ինչպես նկարագրված է գրքում։ Ռիչարդի մայրը վեպի առաջին ընթերցողներից է։ Միայն մեկ մտավախություն ուներ, որ պատմությունը իր հարևաններից որևէ մեկին չնեղացներ, թեև բոլոր հերոսների կերպարները հորինված են. «Մայրս անհանգստանում էր, բայց հիմա աստղ է դարձել: Այս ավանի բնակիչները  պաշտում են գիրքը. նախևառաջ ուրախ են, որ իրենց գյուղը հայտնի դարձավ։ Նրանց դուր է գալիս, երբ գրում են տարեցների մասին՝ առանց ներողամտության, առանց փորձելու նրանց դարձնել անվնաս կամ չափազանց բարի։

«Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» վեպը շուտով կէկրանավորվի։ Կինոարտադրության իրավունքները վերցրել է Սթիվեն Սփիլբերգը։ Ենթադրվում է, որ ֆիլմը կլինի սերիաներով։ Դերասանական կազմն առայժմ բացահայտված չէ:

Կարդացեք նաև

Տարածել