Տեղի ունեցավ Ռիչարդ Օսմանի «Սպաննությունների ակումբ ամեն հինգշաբթի» բեսթսելլերի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Տատիկներին ու պապիկներին երբեք պետք չէ թերագնահատել. նրանք կարող են անգամ իրական սպանություններ բացահայտել: Բրիտանական հայտնի հեռուստաշոուների հեղինակ և պրոդյուսեր Ռիչարդ Օսմանը հենց այս բանաձևով է առաջնորդվել ու գրել է «Սպաննությունների ակումբ ամեն հինգշ
Չորս կենսաթոշակառու ապրում է տարեցների համար նախատեսված ավանում և ամեն հինգշաբթի հավաքվում են՝ իրական սպանություններ բացահայտելու համար: Պատմության հերոսներն են նախկին գործակալ Էլիզաբեթը, սոցիալիստական շարժման լիդեր Ռոնը, եգիպտոսցի հոգեբույժ Իբրահիմը և բուժքույր Ջոյսը։ Սպանությունների արյունոտ կծիկը քանդելու համար չորս թոշակառուները համախմբվում են ու սկսում հետաքննությունը:
«Սպաննությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը հայերեն թարգմանել է Newmag-ը, խմբագրել՝ Մարգարիտ Սարգսյանը. «Համարվում է դետեկտիվ, բայց ես միայն դետեկտիվ չէի անվանի, որովհետև և՛ թեմայի առումով է հետաքրքիր, նոր թեմա և հարցադրումներ է առաջ քաշում, և՛ ընթացքը դետեկտիվից մի քիչ տարբերվող է, այսինքն՝ մտքեր է տալիս, որոնց շուրջ արժե մտածել: Գործի իմնական խնդիրը միայն սպանության բացահայտումը չէ»:
Հայտնի գործը հայերեն է թարգմանել Աստղիկ Աթաբեկյանը. «Օսմանն ասում է, որ իր վեպի հիմնական գաղափարը հետևյալն է՝ աշխարհը ձգտում է հակասությունների, կոնֆլիկտների, իսկ ինքը փորձում է ապացուցել, որ տարբեր մարդիկ կարող են մեկ ուղղությամբ նայել և հակասությունները կարող են դառնալ մեկ ընդհանուր նպատակ»:
Ռիչարդ Օսմանի գիրքը դետեկտիվ է՝ ժանրի բոլոր կանոններով, բայց չի սահմանափակվում միայն դրանով: Գրքում բոլորն իրենց հետաքրքիր ուղղությունն ու ասելիքը կգտնեն՝ վստահ է «Զանգակ գրատան» մշակութային ծրագրերի ղեկվար Աստղիկ Օհանյանը. «Գրքում կա հոգեբանական բազմաթիվ շերտեր, օրինակ տարեց մարդկանց խնդիրները: Գիրքը նաև շատ երգիծական շերտեր ունի: Այսինքն դետեկտիվը համախառնված է հոգեբանական, երգիծական շերտերով, որը գիրքն ավելի հետաքրքիր է դարձնում»:
«Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը շուտով նաև կէկրանավորվի։ Ըստ Արմենիա Հ/Ը PR պատասխանատու Հայկուհի Ասատրյանի, կինոարտադրության իրավունքները վերցրել է Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը. «Ընթերցելիս գուցե մտածես՝ ինչու է ամեն ինչ մանրամասն, դետալ առ դետալ նկարագրվում, բայց մյուս կողմից դու վիզուալ տեսնում ես պատմությունը և այստեղ շատ օգնել է Օսմանի հեռուստատեսային հմտությունները և շարադրելու գեղեցիկ կարողությունը»:
Չորս տարեցներին չի խանգարում ո՛չ հիշողության վատթարացումը, ո՛չ զարկերակային ճնշումը ո՛չ էլ քիչ շարժունակությունը։ Աշխատում են ոստիկաններից ավելի արագ ու արդյունավետ: «Սպաննությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը պետք է կարդաք, եթե փնտրում եք մարդկային բարդ փոխհարաբերությունների, հումորի և անվերջանալի ինտրիգների մասին արտասովոր պատմություն:
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest-ին տեղի կունենա Ռիչարդ Օսմանի «Սպանություններ ակումբ ամեն հինգշաբթի» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest 2023. ինչ կարևոր իրադարձություններով ու տպավորիչ դրվագներով առանձնացավ փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)
- 5 նոր գիրք, 5 նոր հեղինակ, որ Newmag-ը կներկայացնի Ձմեռային փառատոնին