Ի՞նչ է Ադրբեջանում նշանակում «դատապարտված է 7 տարով» արտահայտությունը

July 18, 2017

Երբ մենք խոսում ենք ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին, ապա պատմում ենք, թե ինչով էին նրանք զբաղվում կալանքից առաջ, որ հոդվածներով են դատապարտվել, ինչ ժամկետով: Սովորական մարդու համար դա վերացական մի վայր է, որտեղ վատ է և ավելի լավ է չհայտնվել: Բայց ի՞նչ մենք գիտենք ադրբեջանական բանտերի մասին:
 JAMnews-ը կպատմի, թե ինչպես են բանտում ապրում ադրբեջանցի քաղբանտարկյալները և իրականում ինչ է կանգնած «դատապարտվել է յոթ տարով» չոր պնդման ետևում:


Հակիրճ ամենահայտնի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին.

Մարդը քաղբանտարկյալ է համարվում, եթե.

  • ձերբակալումը տեղի է ունեցել ուղղակի ձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում գրանցված հիմնական երաշխիքների խախտումով

  • եթե կալանքի տակ առնելու որոշումը զուտ քաղաքական պատճառներով է կայացվել առանց քրեական հանցագործության հետ կապի

  • եթե քաղաքական շարժառիթներով կալանքի ժամկետի երկարությունը կամ դրա պայմաններն ակնհայտ համարժեք չեն հանցագործությանը

  • եթե, մարդը ձերբակալվել է քաղաքական շարժառիթներով, այլ անձանց համեմատ խտրական հիմքով

  • եթե ձերբակալությունը գործընթացների արդյունք է, որոնք ակնհայտ անարդար են, և դա, ինչպես երևում է, կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:



Հակիրճ ամենահայտնի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին.

















 Յադիգար Սադիղով





«Մուսավաթ» կուսակցության առաջնորդի խորհրդական, համատեղությամբ հայտնի լրագրող և բլոգեր Լենքորան քաղաքից: 2014թ-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման խուլիգանության մեղարդանքով: Ազատ է արձակվել 2016թ-ին ներում շնորհելու ճանապարհով:





«Դեպի զոնա»



Նիգյար Յագուբլուն՝ «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավարը, կալանավորվել է 2012թ-ին և 2,5 տարվա ազատազրկման դատապարտվել որպես ՃՏՊ մեղավոր, որի արդյունքում մահացել է նույն կուսակցության մեկ այլ անդամ Այդին Աջալովը: Այժմ նա ազատության մեջ է: Թոֆիգ Յագուբլուի երկրորդ աղջիկը՝ Նարգիզը, մահացել է հիվանդությունից, մինչ նա բանտարկված է եղել:


Նաթիգ Ջաֆարլի. «Քյուրդախանիում հենց բանտախցում փոքր զբոսանքի տարածք կա 8 քառակուսի մետր և ճաղավանդակով՝ տանիքի փոխարեն: Այն բաց է առավոտյան 9-ից մինչև երեկոյան հինգը: Արևն այնտեղ հայտնվում էր միայն մեկ ժամով, երբ զենիթում էր: Մենք հանում էինք ձմեռային վերմակները, գցում մեր տակը, պառկում, տաքանում, ես գիրք էի կարդում»:




















 Ղարադաղի շրջան





Ադապտացիա


Շատ քաղբանտարկյալներ ասում են, որ սպասում էին կալանքին, այդ պատճառով էլ բանտում հայտնվելու միտքը նրանց մոտ սարսափ չէր առաջացնում:

Բանտային կանոնների համաձայն՝ բանտակիցներին նախապես ասում են, որ նորեկ է գալու: Սկզբում նրան հարցնում են, թե որ հոդվածով է դատապարտվել: Եթե դա բռնաբարություն չէ և այլ «վատ» հոդվածներ, ապա քո առջև թեյ են դնում, եթե հնարավորություն կա, ջուր են պատրաստում, որ լողանաս, հետո՝ սնունդ: Հարցնում են, թե ինչ է քեզ պետք անձնական հիգիենայի առարկաներից, եթե պետք է, օճառ, ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ են տալիս, ծանոթացնում գրված և չգրված կանոններին»:




Հաճարն Ադրբեջանական բանտերի հիմնական ուտեստն է




Յուրաքանչյուր բանտարկյալի պահպանման համար ամսական 277 մանաթ է տրամադրվում: Այդ գումարն առավելապես պետք է ծախսվի սննդի վրա: Ընդ որում, բանտարկյալների 80%-ը սնունդը տնից է ստանում կամ գնում է. բանտային սննդից ստիպված են օգտվել միայն նրանք, ովքեր հարազատներ չունեն, և ոչ ոք նրանց համար ոչինչ չի բերում: 




Քննչական մեկուսարանում հարազատների հետ կարելի է հանդիպել շաբաթը մեկ, գաղութներում՝ ամսական երկու անգամ, փաստաբանների հետ՝ առանց սահմանափակումների: Շաբաթը երկու անգամ թույլ են տալիս 15 րոպե հեռախոսով խոսել:
















 Բաքու, գաղութ №6





Բժշկություն


Ադրբեջանական մամուլում հաճախ կարելի է նորություն տեսնել այն մասին, թե այս կամ այն քաղբանտարկյալին հրաժարվել են բուժում տրամադրել: Քաղբանտարկյալները պատմում են, որ հաճախ դա տեղի է ունենում բժիշկների ցածր որակավորման և դեղորայքի սղության պատճառով:

Թոֆիգ Յագուբլու. «Երբ ես հայտնվեցի Քյուրդախանիի մեկուսարանում, այստեղ սկսել էին յուրաքանչյուր բանտախցում հեռուստացույցներ տեղադրել: Սակայն ամեն ինչ սկզբում կենտրոնացված էր: Այսինքն՝ հեռակառավարման վահանակը սկզբում հերթապահի մոտ էր, նա ինքն էր փոխում ալիքները, և բոլորը նայում էին այն, ինչ խնդրում էր մեծամասնությունը, և ես ստիպված էի տանել այդ բռնությունը՝ նայելով շոու-ծրագրեր ֆուտբոլի և նորությունների փոխարեն»:



Բռնություն


Նկարազարդումը՝ Մամեդ Ալիևի

JAMnews