BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հայերեն է հրատարակել ժամանակակից հունական

Newmag-ը հայերեն է հրատարակել ժամանակակից հունական գրականության նոր դեմքի՝ Նիկոս Խրիսոսի «Նոր օր» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Ցավոտ ու շոկային վայրէջք դեպի մարգինալների դժոխք. Ինչպես են մարդիկ կորցնում ամեն ինչ՝ ընտանիք, աշխատանք, սեր, կապեր ու հայտնվում փողոցում, դառնում անտուն ու անօթևան: Newmag-ը ներկայացնում է հույն գրող Նիկոս Խրիսոսի բազմաթիվ մրցանակների արժանացած գիրքը՝ «Ն

Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ։ Երեք հանցագործներից ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։  

«Նոր օրը» բազմաշերտ ու բազմապլան վեպ է, գրողի՝ տարիների ուսումնասիրության արդյունք: Խրիսոսը մեզ ուղեկցում է անօթևանների աշխարհ, որը շատ մոտ է, բայց նաև շատ հեռու: Աշխարհ, որը մենք տեսնում, բայց անտեսում ենք: Նրա ստեղծած կերպարները գալիս են անցյալից ու անճարակորեն հաստատվում դատարկ և հուսահատ միջավայրում: 

Եվրոպական Միության գրական մրցանակի արժանացած այս մեծ վեպը հույն ժամանակակից գրող, խմբագիր Նիկոս Խրիսոսը գրել է Նոր Կտակարանի հիման վրա: Գիրքն ահազանգ է՝ Եվրոպայի անօթևաններն օգնության կարիք ունեն.

«Մանրամասն ուսումնասիրել էի անտունների խնդիրները, ապրելակերպը տարբեր երկրներում, զրուցել էի նրանց հետ։ Ոմանք գիտակցաբար են ընտրել անօթևանի կյանքը։ Իմ վեպում էլ կան հերոսներ, որոնք ինքնակամ են դարձել անտուն։ Նրանք դանակի սայրի վրա են ու այդ վտանգավոր շեղբով էլ անվերջ քայլում են՝ ի տարբերություն մեր կանոնավոր կյանքի։ Ցավոք, վիճակը չի փոխվել։ Անտունների վիճակը Եվրոպայում տարիների ընթացքում նույնիսկ վատացել է, չկա պետական մակարդակով հոգածություն»:

Վեպում իրադարձությունները ծավալվում են մի քաղաքում ու նավահանգստում, որի անունը հեղինակը չի տալիս, որպեսզի ամեն մի ընթերցող էլ որպես սեփական պատմություն ընկալի այն։ Վեպի հերոսներն ու նրանց ապրումները համամարդկային են ու կհուզեն բոլոր ընթերցողցներին՝ անկախ ազգային պատկանելությունից ու սոցիալական վիճակից:    

«Նոր օրը» հրատարակվել է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա»-ի համաֆինանսավորմամբ։ Newmag-ն այս ծրագրով հայերեն է թարգմանել ևս 4 գիրք՝ «Հայրենիք», «Մարող լույսի ժամանակներում», «Ուվե անունով մարդը», «Տրտմության ֆիզիկա»։

Տարածել