













Նկարագրություն
Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ... Երեք հանցագործների մեջ ամենաերիտասարդ անձը՝ Պողոսը, իրենց հանցանքի դաժանությունից ցնցված, սկսում է զոհի մասին տեղեկություններ փնտրել։ Նա հույս ունի, որ այդ կերպ կքավի իր մեղքը, եւ հավատում է, որ սպանվածի կենսագրությունն ի մի բերելով՝ կվերակենդանացնի նաեւ նրան։ Պողոսը գտնում է Սեբաստիանի հիմնական ուղեկիցներին եւ խնդրում պատմել իրենց առաջնորդի մասին... Ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Κainoypгia mepa
Կատեգորիան Գեղարվեստական
ISBN 978-9939-967-08-0
Հրատարակության տարին 2023
Էջերի քանակը 672
Չափսը 16x24, կոշտ կազմ
Թարգմանիչ Շուշան Մարուքի
Հեղինակներ

Նիկոս Խրիսոս
Նիկոս Խրիսոսը (ծնվ. 1972 թ.) հույն գրող է ու խմբագիր: Աթենքի ազգային համալսարանում ուսումնասիրել է կենսաբանություն: 2009-ին լույս է տեսել նրա «Վերջին էջի գաղտնիքը» գիրքը: Խրիսոսի պատմվածքները հրատարակվել են տարբեր ժողովածուներում: 2018-ին գրել է «Նոր օր» վեպը, որը 2019-ին արժանացել է Եվրոպական Միության գրական մրցանակին: Նիկոս Խրիսոսն ապրում է Աթենքում, որտեղ ունի հին գրքերի գրախանութ: Նիկոս Խրիսոսը վեպը գրել է 8 տարում: Նոր Կտակարանի հիմքի վրա կառուցված գիրքը պատմում է անօթևանների և նրանց հալածողների մասին՝ շոշափելով անօթևանների հիմնախնդիրը Եվրոպայում:
Թողնել կարծիք