Հեղինակ

Նիկոս Խրիսոս

Նիկոս Խրիսոս

Նիկոս Խրիսոսը (ծնվ. 1972 թ.) հույն գրող է ու խմբագիր: Աթենքի ազգային համալսարանում ուսումնասիրել է կենսաբանություն: 2009-ին լույս է տեսել նրա «Վերջին էջի գաղտնիքը» գիրքը: Խրիսոսի պատմվածքները հրատարակվել են տարբեր ժողովածուներում: 2018-ին գրել է «Նոր օր» վեպը, որը 2019-ին արժանացել է Եվրոպական Միության գրական մրցանակին: Նիկոս Խրիսոսն ապրում է Աթենքում, որտեղ ունի հին գրքերի գրախանութ: Նիկոս Խրիսոսը վեպը գրել է 8 տարում: Նոր Կտակարանի հիմքի վրա կառուցված գիրքը պատմում է անօթևանների և նրանց հալածողների մասին՝ շոշափելով անօթևանների հիմնախնդիրը Եվրոպայում: