Արդյոք արդա՞ր էր Բարսելոնայի հաղթանակը

March 9, 2017

Ֆուտբոլային երեկոյի ընթացքում ինձ բաժին էր հասել մեկնաբանել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի`«Բորուսիա» Դորտմունդ - Բենֆիկա պատասխան հանդիպումը: Բայց դրան զուգահեռ եղավ թրիլլեր ժանրի սցենարով խաղ, որը հավակնում է դառնալ պատմության լավագույն վերադարձ-խաղը: Բարսելոնան 6-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մի քանի անգամ դիտել եմ կրկնությունը, լսել կարծիքներ, վիճել գործընկերներիս հետ: Հիմա սառը գլխով կարելի է վերլուծել այդ անհավանական շոուն:
http://www.youtube.com/watch?time_continue=3&v=Te2oPC4mFCg
Առաջին խաղում կրած 0-4 հաշվով պարտությունը Բարսելոնային բացահայատ աութսայդեր էր դարձրել պատասխան խաղից առաջ: Ի՞նչ էր հարկավոր կատալոնական ակումբին հաջորդ փուլ դուրս գալու համար: Խփել 4 գնդակ (այդպես դիմակայությունը կհավասարվեր), գնդակ չընդունել եւ չթուլանալալ հնարավոր լրացուցիչ ժամանակի ընթացքում:
Երկու թիմերը խաղադաշտ էին դուրս եկել իրենց ամենամարտական կազմերով, եղանակն անձրեւոտ չէր, չկար ոչ մի խանգարող հանգամանք, զուտ ֆուտբոլային ճակատամարտ: Լիոնել Մեսսին խաղից առաջ երդվել էր վրեժ լուծել ՊՍԺ-ից: Նեյմարը խոստացել էր խփել երկու գնդակ:
Բայց ի՞նչ եղավ: Երրորդ րոպեին Լուիս Սուարեսի խփած գնդակը նման էր հորանջի. Բարսելոնան արթանացավ: Իսպանական ակումբը բռնել էր խաղի թելը: Եվ շատ պինդ: 40-րդ րոպեին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կուրզավայի ինքնագոլը մեկ բան ապացուցեց. փարիզյան թիմը խուճապի մեջ է: Չնայած առաջին խաղակեսում Բարսելոնան հաղթեց 2-0 հաշվով, բայց ՊՍԺ-ն մնում էր դիմակայության ֆավորիտ, քանի որ դեռ երկու գնդակի պաշար ուներ:
http://www.youtube.com/watch?v=XfEmr0GDoZE
Երկրորդ խաղակեսը Բարսելոնան նույն` թելադրող ոճով մեկնարկեց: Մեկնարկից 5 րոպե անց Նեյմարին գցեցին տուգանային հրապարակում եւ մրցավար Դենիս Այթեքինը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Դրվագը վիճելի էր, քանի որ Նեյմարը բացահայտ ինքը գնաց խախտման եւ վաստակեց 100 տոկոսանոց գոլային պահը: Մեսսին չվրիպեց:


 
Աստիճանաբար սա նմանվում էր վերադարձի: ՊՍԺ-ն վախեցավ: Եվ այդ վախը խանգարեց ֆրանսիական թիմին: 62-րդ րոպեին Կավանին խփեց պատասխան մեկ գնդակ եւ այդպես Բարսելոնայի հաջորդ փուլ դուրս գալու շանսը մոտեցրեց զրոյի: Բայց մի վայրկյան: Ո՞ւր էին խաղից առաջ խոստումներ տված ֆուտբոլիստները: 88-րդ րոպեի դրությամբ Բարսելոնան հաղթում էր 3-1 հաշվով, սակայն հաջորդ փուլ դուրս գալու համար հարկավոր էր 3 գնդակ խփել: Բայց ինչպե՞ս, երկու րոպե էր մնացել: Ահա նրանք: Դիտեք վերջին երեք գնդակը եւ սկսենք վերլուծությունը:
[embed]http://youtu.be/IpqtFJr1Hnw?t=3m1s%20%20[/embed]
Բարսելոնան արժանի՞ հաղթանակ տարավ: Այո: Ֆուտբոլիստները մոռացել էին նախորդ խաղում կրած 0-4 հաշվով պարտությունը եւ այդ երեկո խաղադաշտում դրեցին վերջին ուժերը` մինչեւ վերջին վայրկյանը ներառյալ: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կատարյալ պրեսինգ էր գործադրում, կար անհավանական նվիրվածություն 96 հազարանոց երկպագուների բանակի առջեւ: Ահռելի էներգիա եւ կամք: Հաղթանակ` ինչպե՞ս եւ ո՞ւմ օգնությամբ, դա արդեն կարեւոր չէ:
Հաղթեց Բարսելոնան, թե՞ պարտվեց ՊՍԺ-ն: Երկրորդը: Պետք է պատժել մրցակցին չափից շատ վստահության համար: Փարիզյան թիմի ֆուտբոլիստները վարդագույն ակնոցով էին դուրս եկել խաղադաշտ եւ նրանց թվում էր, թե արդեն հաջորդ փուլում են: Բայց նրանք մոռացել էին, որ մրցակիցը Բարսելոնան է: ՊՍԺ-ն վախեցավ եւ միայն պաշտպանվում էր: Ժամանակակից ֆուտբոլում միայն պաշտպանվելով չեն հաղթում: Հարկավոր է նաեւ գրոհել: Վիճակագրությունն ասում է, որ 4-1 հաշվի ժամանակ փարիզյան թիմն ընդամենը 4 ճիշտ փոխանցում է կատարել: Այդպես չեն հաղթում:
Որքանո՞վ ազդեցին մրցավարները: Մրցավարները, բնականաբար ազդեցին խաղի ելքի վրա: Առաջին 11 մետրանոցը Այթեքինը կարող էր չնշանակել, քանի որ Նեյմարն ինքը գնաց խախտման եւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դրվագում մեղավոր չէր: Երկրորդ 11 մետրանոցի դեպքում եւս, Այթեքինը կարող էր լռել: Բայց, իմ կարծքով, այդ դրվագն ավելի նման էր 11 մետրանոցի, քան առաջինի դեպքում: Եղածը եղած է: Մրցավարները ռոբոտ չեն եւ կարող են սխալվել: Համենայ դեպս, մրցավարների կողմից Բարսելոնային օգնելու միտում ես չտեսա:

Հետաքրքիր փաստեր



  • Բարսելոնան դարձավ պատմության առաջին ակումբը, որն առաջին խաղում 0-4 հաշվով պարտությունից հետո շահեց դիմակայությունը:

  • 94-րդ րոպեին Բարսելոնայի համար տուգանային վաստակեց դարպասպահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, որը թողել էր դարպասն ու միացել գրոհին: Հենց այդ տուգանայինցի հետո եղավ գոլը:

  • Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրես Ինյեստան: Մինչդեռ վերջին երեք գոլում դերակատարը Նեյմարն էր: Բրազիլացին խփեց երկու գնդակ եւ կատարեց հաղթական գոլի փոխանցումը:


Բաց չթողնե ՛ք


Երկրպագուները խաղից հետո շրջափակել էին Մեսսիի ավտոմեքենան:
[embed]http://www.youtube.com/watch?v=2Ww7oWW2MPY[/embed]
BT Sport-ի հաղորդավարները քիչ էր մնում ուշագնաց լինեին վերջին գոլից հետո:
[embed]http://www.youtube.com/watch?v=3yHgVdkgIOI[/embed]
Այս խաղում հաղթկան գնդակի հեղինակ Սերժի Ռոբերտոն, դե յուրե, Կատալոնիայի հերոսն է: Հաղթանակն արդարացված է եւ արդեն փաստ է. Բարսելոնան ՉԼ-ի քառորդ եզրափակիչում է: Շատերն իսպանական ակումբի հաղթանակը կապում են մրցավարների հետ: Բայց տարիներ անց մրցավարների գործողությունները չեն հիշելու: Հիշելու են այս հաղթանակը: Պատմական եւ դասագրքային հաղթականը:
[embed]http://twitter.com/FCBdaily/status/839742410682953728?ref_src=twsrc%5Etfw[/embed]
Եվ հիմա կատակում են. Բարսայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս խաղից հետո հետ է վերցրել հրաժարականի դիմումը:
 
[embed]http://www.youtube.com/watch?v=K4D7wWK5Sfw[/embed]