BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է 20-րդ դարի ամերիկյան լավա

Newmag-ը ներկայացնում է 20-րդ դարի ամերիկյան լավագույն 100 վեպերից մեկը՝ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ի աշնան առաջին գիրքը Ռոբերտ Փեն Ուորենի « Արքայի ամբողջ թիկնազորը» վեպն է: Սա ամերիկյան լավագույն 50 վեպերից մեկն է, 20-րդ դարի լավագույն գրական 100 գործերից։ Վեպն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Այս գիրքը լույս է տեսել 1946 թվականին ու այդ ժաման

Բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ Ուորենը միակ գրողն է, որ Պուլիցերյան եռակի մրցանակակիր է՝ ստացել է թե՛ արձակի, թե՛ պոեզիայի համար։ Բերկլիի, Յեյլի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտին նախագահ Ջիմմի Քարթերը Ուորենին շնորհել է «Ազատության նախագահական մեդալ»։  «Արքայի ամբողջ թիկնազորը» գիրքը և՛ բեմադրվել է և՛ էկրանավորվել, ընդ որում մի քանի անգամ։ Հենց առաջին էկրանավորումը միանգանից դարձավ դասական, շահեց 3 Օսկար։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այն որակեց «մշակութային եզակի ստեղծագործություն»։

Վեպը պատմում է իրավաբան Վիլի Ստարկի մասին, որը դառնում է նահանգապետ։ Իրադարձությունները ներկայացնում է Ստարկի համախոհը՝ նրա թիմակից և լրագրող Ջեկ Բարդենը։ Գրական գործը ներկայացնում է իշխանության գալուց հետո մարդու վերափոխման, լավ նպատակներին հասնելու գնի մասին է։ Ընդունված է համարել, որ կերպարի նախատիպն ԱՄՆ սենատոր Հյու Լոնգն է, որը սպանվեց 1935-ին:

Հյույի Լոնգը Լուիզիանա նահանգի 1928-32 թթ. ղեկավարն էր։ Նա համարվում էր Դեմոկրոտական կուսակցության ամենահակասական ներկայացուցիչներից, որի պոպուլիզմը երբեմն հասնում էր ֆաշիզմի։ Լոնգի քաղաքական արշալույսի շրջանում հենց Լուիզիանայի պետհամալսարանում դասախոսում էր երիտասարդ գրող Արթուր Փեն Ուորենը։

Ամերիկյան անգլերենի ամբողջ հարստությամբ գրված բացառիկ գործ է, որը մեծ երևակայությամբ և ինտելեկտով պատկերում է մեր կյանքի նշանակալի շրջադարձերը։

Վեպը գրված է առաջին դեմքից։ Ջեկ Բարդենը նահանգապետի աջ ձեռքն է, նախկին լրագրող, որը ներկայացնում է իր շեֆի՝ Վիլլի Ստարկի քաղաքական վերելքի և կառավարման դրամատիկ դրվագները: Ստարկի կարիերան ներհյուսված է Ջեկ Բերդենի կյանքի պատմությանն ու փիլիսոփայական մտորումներին:

Գրքի գրական կարևոր արժեքներից մեկն էլ լեզուն է: Ըստ New Republic-ի, ամերիկյան անգլերենի ամբողջ հարստությամբ գրված բացառիկ գործ է, որը մեծ երևակայությամբ և ինտելեկտով պատկերում է մեր կյանքի նշանակալի շրջադարձերը։ Չափից ավելի գեղեցիկ նկարագրական, նուրբ համեմատություններով ու  ենթատեքստերով հեղինակը յուրաքանչյուր տեսարան ու հերոս ներկայացնում է ինչպես ֆիլիմի կադր՝ մանրամասն ու մանրակրկիտ բացատրություններով:

Վեպի չարդարացված անտեսման պատճառներից մեկը, ըստ երեւույթին, այս վեպի մասին սխալ պատկերացումներն են: Օրինակ, առնվազն մեկ հրատարակության շապիկի վրա գրված է, որ սա ամերիկյան բռնապետի վեհացման եւ անկման մասին վեպ է: Սակայն  «Արքայի ամբողջ թիկնազորը» քաղաքական գործչի վեհացման, նրա պաշտոնավարման մասին պատմելուց բացի վեր է հանում քաղաքական բազում ենթատեքստեր, ներկայացնում է ներքաղաքական մթնոլորտը, որն էլ հենց ծնել է այդպիսի մարդ, պատմում է, թե ինչպես են մեկ անձի գործողություններն ազդում այլ մարդկանց վրա, փոխում նրանց ինչպես ներկան, այնպես էլ ապագան: Սա վեպ է, որը պետք է պարբերաբար վերընթերցել:

The New York Review of Books-ն է ընդգծել՝ այս վեպի մնայուն արժեքը չափվում է նրանով, որ Վիլլի Ստարկը մտել է մեր գրական հավաքական գիտակցություն։

Ռոբերտ Փեն Ուորենի վեպը գրեթե միաժամանակ թարգմանվում և լույս է տեսնում Խորհրդային միությունում։ Ցենզուրան թույլատրում է հրատարակել այն ռուսերեն, քանի որ, ըստ կոմունիստական գաղափարախոսների՝ «այն պախարակում էր Արևմուտքի հոռի բարքերը և կապիտալիստական հասարակարգի արատները»։ Ու թեև գիրքը լույս է տեսել 1946-ին, սակայն ավելի քան արդիկան է մեր օրերում: Ինչպես The New York Review of Books-ն է ընդգծել՝ այս վեպի մնայուն արժեքը չափվում է նրանով, որ Վիլլի Ստարկը մտել է մեր գրական հավաքական գիտակցություն։

Վեպը հայերեն թարգմանել է Կառլեն Դալլաքյանը։ Սա վեպի երկրորդ վերահրատակությունն է։ Առաջին լույս է տեսել 1976-ին։ Երկրորդ վերահրատարակմանն ընդառաջ, վեպը էապես խմբագրվել է ու ծանոթագրվել։ Հետաքրքրական է, որ թարգմանության խմբագիրը և ծանոթագրությունների հեղինակը Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն է։

Տարածել