Մուգ, բաց, առանց ֆիլտրի, կենդանի․10 փաստ գարեջրի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք

October 24, 2016

Գարեջուրը մորուքի վրա


Այո, մորուքը դժվարեցնում է խմիչքի փրփուրի խմելը, սակայն Օրեգոն նահանգի մի գարեջրագործ գտել է  դեմքի բուսականության ՕԳԳ-ն։ Ստեղծարար գարեջրագործը մորուքի վրա խմորիչներ է աճեցնում գարեջրի համար։ Խմորիչները նեխման արդյունք են։ Ինչու՞ոչ։
Գարեջրի փրփուրը
Փրփրային խմիչքի շատ սիրահարներ չեն սիրում հանրահայտ խմիչքի հենց փրփուրը։ Իսկ իրականում, որքան բարձր է փրփուրի մակարդակը, այնքան գարեջուրը որակյալ է։ Այն ածխածնի երկօքսիդի արդյունք է։ Փրփուրի բացակայությունը խոսում է խմիչքի անորակ և անհամ լինելու մասին։ Գարեջրի սիրահարները հատկապես գնահատում են, այսպես կոչված, «Բրյուսելյան ժանյակը»։ Այն երկար մնալուց հետո չի նստում և արդեն դատարկ գավաթի մեջ ժանյակաձև հետք է թողնում։
Գարեջուրը և մարիխուանան
Գարեջուրը և մարիխուանան համարվում են հեռավոր բարեկամներ։ Խմիչքի ամեն սիրահար դա չգիտի։ Յուրաքանչյուր գարեջրի մեջ գայլուկ կա, որը կանեփի ընտանիքից է։ Դժվար չէ գուշակել, որ այն նույնպես պարունակում է կանեփ։ Չնայած ծագումնաբանությանը, այս բույսերը տարբերվում են գենետիկական շատ հատկություններով։
Գարեջուրը և տաքսիդերմիան
Հազիվ թե ադեկվատ մարդը գարեջրի անվանումից խրտվիլակ պատկերացնի։ Բայց Բրիտանական Brew Dog գարեջրատունը 2011-ին հայտնի է դարձել գարեջրի 55 տոկոս թնդությամբ և յուրօրինակ փաթեթավորմամբ: Այս խմիչքների արտադրանքը ստացել է «Վերջ պատմությանը» անվանումը, իսկ յուրաքանչյուր շիշ տեղադրված էր փոքր կենդանու խրտվիլակի մեջ: Շշի բերանը դուրս էր գալիս կենդանու բերանից:
Աշխարհի ամենահին գարեջուրը
Չնայած նրան, որ գարեջուրը հաճախ հիշատակվում է պատմական տարբեր աղբյուրներում, մինչև հիմա չկա գարեջրի բաղադրատոմսի հստակ օրը: Բայց հրաշք: 2011-ին Ֆինլանդիայում գտնված նավի բանտախցում հայտնաբերվել է գարեջրի ամենահին շիշը: Այն վառված խցանի ու թթվային համ ուներ, որոնք առաջացել են խմորման ընթացքում: Իրականում, գարեջրի համը, ինչպես ենթադրում են գնահատողները, պարզապես հիանալի էր: Հիմա պատրաստվում են արտադրել նոր գարեջուր այդ հին բաղադրատոմսով:
Գարեջուրը և Մայքլ Ջեքսոնը
Ոչ, մենք չենք պատրաստվում պատմել փոփ երաժշտության արքայի մասին: Խոսքը բրիտանացի Մայքլ Ջեքսոնի մասին է։ Նա գիտնական է, ով ուսումնասիրել է գարեջուրը և մտածել նոր բաղադրատոմսեր: Հենց նա փրկեց գարեջրի համբավը 1970-ականներին: Այդ ժամանակ այն համարվում էր զզվելի խմիչք աղքատների համար: Ջեքսոնը ենթադրում էր, որ գարեջուրը համարվում է մշակույթի կարևոր մաս:
Ջուրը և գարեջուրը, գարեջուրը և ջուրը
Չնայած ջուրը յուրահատուկ համ չունի, սակայն այն կարևոր դեր է խաղում գարեջրագործության մեջ: Գարեջրի հիմնական բաղադրիչը ջուրն է: Ոչինչ չի փրկի վատ ջրի մեջ եփված գարեջրին: Դարեր շարունակ գարեջրագործները իրենց արտադրամասերը կառուցել են խմելու ջրի աղբյուրների մոտ:
Բուրգերը և գարեջուրը
Նիլգետի մեջ այնքան շատ բակտերիաներ կային, որ եգիպտացիների համար լավագույն այլընտրանքը գարեջուրն էր: Հենց դրա միջոցով էին մեղմում ծարավը: Դա շատ է օգնել Գիզայում բուրգերի կառուցման ժամանակ: Աշխատողներին անընդհատ գարեջուր էին խմեցնում, դրա համար, թեթև հարբած, աշխատում էին շատ արդյունավետ և չէին բողոքում:
Պերուական գարեջուր թքից
Պերուական ազգային խմիչքը՝ չիչան, պատրաստվում է եգիպտացորենից: Այն պատրաստել են դեռ Ինկերի դարաշրջանում` օգտագործելով ոչ հաճելի բաղադրիչ՝ մարդու թուքը: Եվ ի՞նչ: Մարդու բերանում կան բազմաթիվ բակտերիաներ և ֆերմենտներ, որոնք արագացնում են խմորման գործընթացը:
Աշխարհի լավագույն գարեջուրը
De gustibus non est disputandum – համի մասին չեն վիճում: Յուրաքանչյուրի համին սիրահար կգտնվի: Սակայն, կա մի տեսակ, որը համարվում է լավագույնը՝ Westvleteren 12: Այս գարեջուրը 10.2 տոկոս կոշտություն ունի և շոկոլադե նուրբ համ: Այն պատրաստում են Բելգիայում: