Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը: Գիրք, որն օգնում է մարդուն բալանսավորել տրամադրության փոփոխությունները, կարողանալ կառավարել էմոցիոնալ վերելակը, որով նա ամբողջ կյանքի ընթացքում վերուվար է անում: Ըստ մասնագետն
Գրքի գլխավոր գործընկեր կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանն է։ Նման գրքեր հայերեն թարգմանությամբ գրեթե չկան, ինչն էլ դարձավ պատճառ, որ հոգեբանը որոշեց օժանդակել հրատարակությանը։ Նրա խոսքով մարդիկ դիմում են մասնագիտական օնության, հոգեբանական աջակցության՝ զուտ էմոցիոնալ խնդիրներից ելնելով, որովհետև գնահատում են իրենց երջանկությունը.
«Այս գիրքը հիանալի միջոց է, սեղանի գիրք, թե ինչպես կարելի է կառավարել հույզերը: Նմանատիպ գրականությունը մարդկանց հեշտությամբ կօգնի կյանքի ցանկացած իրավիճակում ունենալ գիտելիքներ՝ ինչպես կարողանալ կառավարել հույզերը: Այո՛, հույզերը կառավարավում են մտքերից: Մենք ,ցավոք սրտի, էմոցիոնալ ազգ ենք, և մեզ ղեկավարում են մեր էմոցիաները, որն էլ դժվարացնում է կառավարել մեր մտքերը»:
«Տրամադրության վերելակը» գրքում հեղինակը՝ Լարի Սենը, շատ պրակտիկ, թեթև լուծումներ է տալիս, և գիրքը հիանալի միջոց է՝ վերելակում վահանակը ձեր ձեռքում պահել և այն ճիշտ կառավարել: Գրքի խմբագիր Տաթիկ Նալբանդյանի խոսքով, երբ մարդը չարացած է, լարված ու մեղադրում է ուրիշներին, այդպիսի հոգեվիճակում կորցնում է ներքին խաղաղությունը, ներքին հանգստությունը, և հետևաբար, նաև իր ազատությունը:
«Լարված վիճակում օրինակ մարդուն չեն այցելում ստեղծարար մտքեր: Մարդը շատ ավելի լավ է իրեն զգում տրամադրության վերելակի վերևի հարկերում, և եթե ինքը կարողանա կառավարել, իր կյանքի լավագույն ժամանակ ինքը կանցկացնի հենց այդ վերին հարկերում, որտեղ ըստ Լարի Սենի, սեր, համերաշխություն, հետաքրքրասիրություն է տիրում: Եվ իսկապես դրանք լավագույն հարկերն են, ասենք ծնող լինելու համար, կամ աշխատանքային հարաբերություններում, որտեղ կա այդ ըմբռնումը, դիմացինին գնահատելը, երախտագիտությունը»։
ԵՊՀ դասախոս, գրքի թարգմանական խմբի ղեկավար Անուշ Սեդրակյանը համարում է, որ այսպիսի գործերը կյանքին իմաստ են տալիս: Գրքի թարգմանությանը մասնակցած մագիստրանտների խոսքով, «վերելակային հոգեբանության» մեջ ամենակարևորը կոճակն է, թե որ կոճակը դու կսեղմես.«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ հույզերը կառավարելը շատ դժվար է, շրջապատված ենք ընկերներով, հարազատներով ու ընտանիքի անդամներով, որոնք մեկ-մեկ ազդում են մեր հուզական ինտելեկտի վրա: Ամենակարևորը մեր տրամադրության վերելակի վահանակը մեզ մոտ պահելն է, որպեսզի կարողանանք ճիշտ կառավարել հույզերը»:
Լարի Սենը խորհուրդ է տալիս կյանքին նայել երախտագիտությամբ, նույն ձևով վերաբերվել այն գործին, որով զբաղվում եք:
Կարդացեք նաև