Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

June 7, 2023

Կյանքն, ինչպես վերելակում, մեկ վերև, մեկ՝ ներքև. էյֆորիայից մինչև ընկճախտ, վատ տրամադրությունից մինչև ուրախություն: Newmag-ը ներկայացնում է նոր գիրք՝ ինչպես կառավարել հույզերը, վերահսկել տրամադրության անկումները և միշտ մնալ վերելակի բարձր հարկերում։ Լարի Սեննի «Տրամադրության վերելակ» գիրքն արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց 40-ից ավելի երկրում ազատվել անկումային տրամադրությունից։

«Տրամադրության վերելակը» գրքի հեղինակ դոկտոր Լարի Սենն իր մոտիվացիոն թրեյնինգներով օգնել է 120 ընկերությունների ղեկավարների ու 500 գործարարների: 15 գրքերի հեղինակ է, որին Forum ամսագիրը կոչել է «կորպորատիվ մշակույթի հայր»: Ըստ հոգեբանի, ինքներդ պետք է ստեղծեք ձեր տրամադրությունը ու որոշեք՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:

Տրամադրության վերելակի վերին հարկերում գտնվելու բանաձևը հոգեբան Լարի Սենը սովորեցնում է օրինակներով ու անձնական փորձով, ներկայացնում է պատմություններ ընտանիքի, աշխատավայրի, ընկերական ու գործնական հարաբերություններն առողջ հիմքերի վրա դնելու մասին։ Մանրամասն ներկայացնում է՝ ինչպես կարելի է փոխել հոգեվիճակն ու խուսափել սթրեսային ապրումներից.

«Մեզնից յուրաքանչյուրն էլ տարբեր ժամանակ այս փուլերից որևէ մեկում հայտնվում է։ Թվում է, որ այդպես էլ պետք է լինի, սակայն կարող եք սեղմել վերելակը կանչելու կոճակն ու տեղափոխվել ավելի բարձր հարկեր՝ չվնասելով Ձեզ կամ ուրիշներին: Պատկերացրեք՝ հաճախորդների սպասարկման ոլորտում սա ինչ մեծ փոփոխության կարող է բերել»։ 

Լարի Սենի վստահմամբ, յուրաքանչյուրը կարող է կառավարել մտքերն ու հաղթահարել դժվարությունները: Նա հորդորում է լրջորեն վերաբերել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ, բայց ոչ թե տրվել վերելակային տատանումներին, այլ կառավարել այն:  Ավելին, ըստ նրա, առանց տրամադրության վերելակի՝ չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքևից:

Ինչպես վերցնել վահանակը, կառավարել հույզերն ու  հասնել հուզական ինտելեկտի բարձր մակարդակին. գիրքը շատերին է օգնել խուսափել նման տհաճ և անցանկալի երևույթներից, անելանելի ու սթրեսային իրավիճակներից:

Newmag Summer Fest 2023-ի ամբողջական ծրագիրը

«Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest-ին, հունիսի 17-ին, 16:00, «Երազ» այգու Ground Hall սրահում: Գլխավոր գործընկեր՝ կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյան։

Կարդացեք նաև