ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 17-ին տեղի կունենա Summer Fest 2023-ը (թիզեր)

June 7, 2023

Մոտենում է ամառը զովացնելու ամենագրքային ժամանակը. նշեք օրացույցում։ Հունիսի 17-ին, շաբաթ օրը, Երազ այգում՝ մի ամբողջ օր՝ Newmag Summer FEST։  Գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, խաղարկություններ, հատուկ ծրագիր փոքրիկ ընթերցասերների համար, համերգներ ու ամենակարևորը՝ ամառային զեղչեր բոլոր գրքերի համար։ Հիշեցի՞ք, հանդիպում ենք հունիսի 17-ին Երազ այգում։ Չմոռանաք։

Հունիսի 17-ին բոլոր գրքասերներին հրավիրում ենք Երազ այգի՝ մասնակցելու Newmag-ի գլխավոր գրքատոնին։ Ամառային 3-րդ փառատոնին հրատարակչությունը կներկայացնի 5 նոր գիրք՝ անսպասելի գլուխգործոցներ ու համաշխարհային բեսթսելլերներ, կանցկացվեն թրեյնինգներ, հատուկ ծրագիր երեխաների համար, համերգ, ամբողջ օրվա ընթացքում կգործի գրքի մեծ տոնավաճառ՝ թեժ զեղչերով, խաղարկություններ ու անթիվ անակնկալներ։ Հիմա հերթով։

Մեկ այգի՝ 6 տարբեր լոկացիա։

Ground Hall-ում 13.00-ից մինչև 19:00 գրքերի շնորհանդեսները

12:00-12:40  Ամառային փառատոնի պաշտոնական բացումը

13:00-13:40  Միհրան Գալստյանի և Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞. Հայրենադարձման խնդիրներն ու հնարավորությունները Լոս Անջելեսի հայկական համայնքում» գրքի շնորհանդեսը

14:00-14:40  Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» գրքի շնորհանդեսը

16:00-16:40  Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը

17:00-17:40  Քլայվ Սթեյփլ Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի շնորհանդեսը

18:00-18:40  Թիմոթի Սնայդեր «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից»

MUSEUM սրահում 13:00-ից 20:00-ն տեղի կունենան դասընթացներ

13:00 - Էլիզա Մանուկյան, «Կանա» զարգացման կենտրոնի հիմնադիր, «Ինչպես մարզել հիշողությունը»

14:00   Էվիկ (Էվելինա Խանոյան), «Ինչպես դառնալ ինֆլուենսեր»

16:00  Հրաչ Քեշիշյան, «Ինչպես դառնալ հեռուստադեմք»

17:00  Սյունե Սևադա, «Ինչ, ինչու ու ինչպես գրել»

18:00 Արթուր Պապյան, «Լրտեսական ծրագրերը Հայաստանում. Ովքե՞ր, ու՞մ, ինչի՞ համար»

LIBRARY-ում 13:00-ից 20:00 հայտնի և սիրված դեմքերը հեքիաթ կկարդան երեխաների համար

14։00 - Սյունե Սևադա

16։00 - Լիանա Վանոյան

17։00 - Անի Քոչար

19։00 - Էվիկ (Էվելինա Խանոյան)

MUSIC HALL-ի միջոցառումները կսկսվեն 15:00-ից և կշարունակվեն մինչև 22:00 

15:00 D'Litte

17:00 Զարգացնող խաղեր՝ երեխաների համար (Կանա կենտրոն)

18:00 Տիկնիկային ներկայացում (Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը» հեքիաթը)

19:30 Reader's Prize

20:00 Համերգային ծրագիր՝ նվիրված Արթուր Գրիգորյանի 65-ամյակին (Երգի պետական թատրոն)

BOOK CORRIDOR

Այստեղ 12:00-ից փառատոնի հովանավորներն իրենց ֆիրմային տաղավարներում ընթերցասերներին կսպասեն բազմաթիվ անակնկալներով և խաղարկություններով։

BOOK GARDEN-ում 12:00-ից

Հենց այս լոկացիայում էլ կվաճառվեն Newmag-ի գրքերը՝ հատուկ զեղչերով:

Ամառային փառատոնի գլխավոր հովանավորներն են Evocabankն ու Levi's Armenia-ն, իսկ հովանավորները  Yeraz Projects-ը, Antenor-ը, Cole Haan Armenia-ն։

Ինֆորմացիոն գործընկեր

ABNews TV