Ուսամա Բեն Լադեն. 11 ասույթ-սադրույթ-պայթույթ

September 11, 2015

1. Ամերիկացիների բերած ավերածությունները կոչվում են ազատություն և դեմոկրատիա, իսկ ով դրան ընդդիմանում է, կոչվում է ահաբեկիչ: Ինչո՞ւ:
2. Այսօրվա պատերազմները զրկված են բարոյականությունից: Ակնհայտ է, որ մարդկությունն անկման ստորին աստիճանին է:
3. Ես պարտավոր եմ արթնացնել մուսուլմաններին:
4. Ընդամենը մի քանի պետություն է հրաժարվել լինել ԱՄՆ ստրուկը՝ Չինաստանը, Իրանը, Լիբիան, Կուբան, Սիրիան և Ռուսաստանը:
5. Մենք լռությամբ ենք քարոզում: Ժխտելը, բացատրելը, հիմնավորելը ժամանակի կորուստ է:
6. Իմ առաջիկա պլաննե՞րը: Առավոտյան լուրերով կիմանաք:
7. Մենք սիրում ենք մահը, ԱՄՆ-ն՝ կյանքը. ահա ամբողջ տարբերությունը:
8. Ինձ համար միևնույնն է, թե դուք ինչ եք մտածում: Չէ՞ որ դուք մահանալու եք:
9. Ես Աստծո ծառան եմ, անօգնական ծառան: Ես միայն Աստծո առջև եմ պատասխանատու: Եվ միշտ:
10.Ահաբեկումն այսօրվա ամենասարսափելի զենքն է: Եվ արևմտյան լրատվամիջոցներն այդ սարսափն անամոթաբար օգտագործում են իրենց իսկ ժողովուրդների դեմ:
11.Մենք՝ մուսուլմաններս, հավատում ենք, որ այս աշխարհում մեր կյանքը կանխորոշված է: Մինչև ինձ համար սահմանված ժամկետը չգա, ոչ ոք չի կարող ինձ սպանել: